Նոր մշակույթ՝ հայկական խմիչքներով. Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա կոկտեյլի փառատոն
Խմիչքը պետք է գրագետ օգտագործել, վայելքը միայն կշահի դրանից: Երևանում պատրաստվում են աննախադեպ ու շքեղ իրադարձության ալկոհոլի աշխարհում, որը նոր մշակույթ կբերի այս ու ոչ միայն այս ոլորտում: Arm cocktail festival. նոյեմբերի 16-ին «Դվին Մյուզիք հոլ»-ում առաջին անգամ տեղի կունենա կոկտեյլների հայկական փառատոն:
Հայկական կոկտեյլներ՝ հայկական խմիչքներից
Այս փառատոնին շուրջ 1000 մարդ է մասնակցելու: Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից կգան բարմեններ, ովքեր կփորձեն իրենց ուժերը, կպատրաստեն ու կհրամցնեն կոկտեյլների ավանդական ու նոր տեսակներ: Մյուսները կվայելեն դրանք, կգնահատեն, կընտրեն լավագույնն իրենց համար, կլսեն լավ, բարձրակարգ երաժշտություն, կստանան դրական լիցքեր՝ ում որքան անհրաժեշտ է: Տպավորիչ իրադարձությունների և երեկոյի սցենարով էլ կազմակերպվում է Հայաստանում առաջին կոկտեյլ-փառատոնը: Սակայն լավ ժամանցի խորքում իրականում այլ գաղափար կա: Սա ոչ թե փառատոն է պարզապես կոկտեյլների մասին, այլ՝ հայկական կոկտեյլների: Իսկ ինչո՞վ կարող է կոկտեյլը լինել հայկական: Հենց հայկական ալկոհոլային խմիչքներով՝ պատրաստված հայկական մրգերից: Բայց որքան էլ հայկական խաղողի կոնյակն ու գինին կայուն ապրանքանիշ են, դրանցով պատրաստված կոկտեյլը չի կարող լինել զուտ հայկական, քանի որ գինի ու կոնյակ արտադրող երկրները շատ են: Փոխարենը՝ մենք ունենք հայկական յուրահատուկ խմիչքներ՝ մրգօղիներ: Հենց դրանց հումքով էլ կարող ենք ստանալ զուտ հայկական կոկտեյլներ, անգամ տարածել դրսում և դարձնել ճանաչված անուն կոկտեյլների հիմնական ցանկում:
Բար-մշակույթ՝ տարբեր ոլորտների համար
Մենք ալկոհոլ չենք օգտագործել, բայց թեթև գինովցած ենք ու բարձր տրամադրություն ունենք: Ահա կոկտեյլի ամբողջ գրավչությունը: Ալկոհոլի արտադրություն ունեցող շատ երկրներ իրենց խմիչքից կոկտեյլներ ստանալու բազմաթիվ փորձեր են անում: Իրականում սա կարևոր ճյուղ է այս ոլորտում: Եթե հաջողվում է ստեղծել բարձրորակ ու հետաքրքիր խմիչք, ուրեմն՝ տարածում ես նախ արտադրանքը, ապա և հումքը՝ քո իսկ արտադրության ալկոհոլային խմիչքը: Բարերում կոկտեյլներ պատրաստելու և ճաշակելու մշակույթը աշխարհում բավական մեծ տարածում ունի: Հայաստանում՝ ոչ այնքան: Փառատոնին հրավիրված բարմեններից շատերն արդեն հայկական մրգօղիներով կոկտեյլներ ստանալու ցանկություն ունեն: Arm Coctail Festival-ն իր արդյունքում հենց դա է ակնկալում՝ հայկական ունիկալ կոկտեյլներ բարերում և ռեստորաններում: Սա նոր համ է, որը կարող է նաև հետաքրքիր լինել մեր երկիր եկած զբոսաշրջիկին: Եվ ընդհանրապես, հայկական կոկտեյլը կարող է Հայաստանը ներկայացնելու ևս մեկ տարբերակ լինել՝ Հայաստանում կամ որևէ այլ երկրի ռեստորանում: Հաջողված բաղադրատոմսը շատ արագ կտարածվի: Փառատոնի ամբողջ իմաստն էլ դա է՝ ստեղծել հետաքրքրություն այս մշակույթի շուրջ, ունենալ հայկական նոր արտադրանք, տարածել աշխարհում որքան հնարավոր է՝ շատ, և համախմբել խմիչք արտադրող հայկական ընկերություններին ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կնպաստի Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորմանը, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել:
Նոր հետաքրքրություններ. ի՞նչ է սպասվում Arm Coctail Festival-ում
Հայկական առաջին կոկտեյլ-փառատոնին մասնակիցները կհամտեսեն կոկտեյլներ, որոնք նորույթ են այդ ոլորտում, և իհարկե՝ հայկական կոկտեյլներ ազգային յուրահատուկ խմիչքներից:
Էմոցիոնալ տարբեր ֆոները կապահովվեն նաև տարբեր ժանրերի երաժշտությամբ՝ սկսած դասական երաժշտությունից: Համենայն դեպս, մեկուկես ժամ ուժեղ էներգետիկ դաշտը հաստատ կլինի: Երգելու են Սոնան և հայտնի երգիչ Մանոլոն՝ զուգերգով ու անհատական ծրագրով: Հատուկ հյուրերն, ի դեպ, շատ են, քանի որ նախ փառատոնը շատերին է հետաքրքրել դրսում՝ հանրահայտ կոնյակագործներից մինչև սիրողներ: Սա ստեղծագործական տաղանդ ու հմտություններ ցուցադրելու մեծ շանս է կոկտեյլներ պատրաստող բարմենների համար: Փառատոնն ունի դրանք գնահատող պրոֆեսիոնալներ, սակայն առաջին տարին լավագույն կոկտեյլը կընտրեն մասնակիցները՝ իրենց տված ձայների միջոցով: Arm Cocktail Festival-ի հաղթողը ստանալու է 500.000 դրամ պարգևավճար և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատ:
Մեծ անակնկալներ կազմակերպիչները խոստանում են: Arm Coctail Festival-ը Հայաստանի բարմենների միության գաղափարն է: Այն կազմակերպվում է «Աբրիկոն» ընկերության հովանավորությամբ: Առաջին անգամ կազմակերպվող փառատոնը կդառնա ամենամյա՝ արդեն ավելի լայն մասշտաբներով, հյուրերի ավելի մեծ թվով:
Ինչպե՞ս մասնակցել փառատոնին
Շատ պարզ. անհրաժեշտ է ձեռք բերել տոմսեր tomsarkgh.am կայքի միջոցով: Տոմսի արժեքն է 10 000 դրամ: Իսկ եթե ուզում ես նվեր ստանալ փառատոնի հովանավորից, կարող ես գնել 15 000 դրամ արժողությամբ տոմսը: Եվ այդ դեպքում կստանաս բավական հետաքրքիր այնպիսի խմիչք, որն ավելին արժե, քան այդ հավելյալ 5000 դրամը: Կարող ես նաև դիտել փառատոնի ամբողջ ընթացքն ու մասնակցել VIP սրահում: Պետք է ընդամենը վճարել 25 000 դրամ տոմսի համար՝ ունենալով անհատական սեղան և հյուրասիրություն:
Մնում է վայելել՝ նստած թե ոտքի վրա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո