«Ուսանող, միացիր». ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջով բողոքի ակցիան անցնում է բուհերի մոտով
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ինչու է ուզում կրճատել մեր լեզվի ժամերը, ինչու է ուզում մեկուսացնել լեզուն, գրականությունը, պատմությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հայտարարեց Երեւանի փողոցներով բողոքի երթ իրականացնող ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը, ով ակցիայի կազմակերպիչներից է:
«Եթե մի բանի հետ ինքը կապ չունի, դա չի նշանակում, որ դա պիտանի չէ մեզ: Եթե ինքը չի հասկանում, թե ինչ է մշակույթը, դա չի նշանակում, որ մշակույթ գոյություն չունի»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Բացի լպիրշ լեքսիկոնից, փողոցային բառապաշար օգտագործելուց ուրիշ ոչինչ չունի ասելու հայությանը: Իր ուսանողներին անդաստիարակ համարողը, եւ համասեռամոլին իր ընդունարանում ընդունողը եւ բավարարված համարողը պետք է անբավարարված հեռանա»:
Նրանք նշեցին, որ նախարար Արայիկ Հարությունյանը հովանավորում է սատանիզմը:
Ուսանողները, որոնք անցնում են տարբեր բուհերի շենքերի մոտով, վանկարկում են «ուսանող միացիր», «դասադուլ»:
Նշենք, որ դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները: Կան տեղեկություններ, որ դասադուլ է նաեւ Շիրակի պետհամալսարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:
Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո