Իրավական գործերն այնպես են սարքվում, որ որևէ քննության չեն դիմանում. Արսեն Բաբայանի գործը դրա վառ օրինակներից է. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առնչվող գործընթացը դիտարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացների համատեքստում։ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է:
«Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող պրոցեսը քաղաքական բաղադրիչ ունի, որը պարզապես իրավական փաթեթավորմամբ է ներկայացվում, հետևապես` պարզ է, որ Արսեն Բաբայանի գործն էլ պետք է դիտարկել այդ կոնտեքստում: Իսկ խնդրի` իրավականից քաղաքական դաշտ տեղափոխվելը, մեղմ ասած, վատ տենդենց է»,- մեկնաբանեց Հակոբյանը` ընդգծելով, որ ընթացող պրոցեսները շատ վաղուց են իրավականից տեղափոխվել քաղաքական հարթություն:
«Ի դեպ, երկու կողմերն էլ այդ մասին բարձրաձայնում են: Երբ իշխանությունները նշում են, թե Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եղել և նախորդ վարչախմբի օրոք է նշանակվել ՍԴ նախագահ, հետևապես` չի կարող համապատասխանել նոր ստանդարտներին ու քաղաքական իրավիճակին, արդեն իսկ ակնհայտորեն նշում են, որ քաղաքական բաղադրիչ կա պրոցեսում, ինչը քողարկելը, իրենց կողմից արվող հայտարարությունների ու ելույթների դեպքում, էլ ավելի բարդ է դառնում: Հիշենք նաև` Հրայր Թովմասյանն էլ իր հերթին է նշել, որ քաղաքական հետապնդման խնդիր կա»,– ասաց նա:
Ըստ քաղտեխնոլոգի` այն, որ գործընթացը իրավական հարթությունում չէ, ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում Արսեն Բաբայանի ձերբակալումը, բայց ոչինչ չի արվում` Բաբայանի իրավունքների վերականգնման համար:
Վիգեն հակոբյանը նշեց, թե խնդիրներ կան իրավապահ համակարգի տարբեր օղակների աշխատանքներում:
«Ես միշտ համարել եմ, հիմա էլ, առավելապես, համարում եմ, որ իրավական պրոցեսները մեզ մոտ առնվազն անցնում են չափազանց ցածր պրոֆեսիոնալ մակարդակով: Էլ չեմ ասում, որ տարբեր կողմերից կարող են լինել ազդեցություններ: Նույնիսկ իրավական գործերն ու դրանց ձևակերպումներն այնպես են սարքվում, որ որևէ քննության չեն դիմանում: Արսեն Բաբայանին առնչվող գործընթացն էլ դրա վառ օրինակներից է»,- ասաց Հակոբյանը:
Վերջինիս խոսքով` իշխանությունները պետք է սկսեն ավելի զգուշավոր գործել, քանի որ չունեն այնքան ռեսուրսներ, որ կարողանան դիմանալ օրեցօր ավելացող քննադատություններին:
«Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն` քաղաքական բանտարկյալի թեմայի մեջ չխրվելու համար: Չմոռանանք, որ ՍԴ-ին չառնչվող բազմաթիվ այլ թեմաներ սրընթաց զարգանում են` նոր հարցեր ու նոր քաղաքական օրակարգեր առաջ բերելով, և իշխանությունները պետք է կարողանան այդքան բազմազան ու խնդրահարույց երևությներին լուծում տալ»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք` իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից: Հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարեց Բաբայանին կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո