Նիկոլ Փաշինյանը պաշտպանության տակ վերցրեց տխրահռչակ նախարարին
Երեկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան ամբողջովին կտրվել է իրականությունից եւ չի տիրապետում իրավիճակին:
Փաշինյանը երիտասարդների հետ զրույցում հայտարարեց, թե նրանց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չի կիսում, եւ խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է իրենց պահանջները։ Հենց այստեղ էլ վարչապետն ապացուցեց, որ ամբողջովին չի տիրապետում իրավիճակին: Հանրությունը գրեթե միահամուռ դեմ է հայերենի դեմ կառավարության ձեռնարկած արշավին:
Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցից, հայերենը եւ հայոց պատմությունը դուրս մղելու կառավարության նախաձեռնությանը հանրությունը շատ առողջ է արձագանքել եւ այդ արձագանքի մի մասն էլ նախարար Արայիկ Հարությունյանի պահանջն է: Իսկ հիմա, երբ Փշինյանն իր պաշտպանության տակ է վերցնում սկանդալային նախարարին, հայտարարում, թե դա ամբողջ կառավարության եւ ոչ միայն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունն է, միանգամից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին գումարվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:
Իսկ եթե Փաշինյանը ցանկանում է անկեղծորեն իմանալ հանրության կարծիքն իրենց այս ամոթալի նախաձեռնության մասին, ապա պետք է փորձի անաչառ ինֆորմացիա ստանալ կամ շրջել փողոցներով, բակերով եւ լսել ՀՀ քաղաքացուն:
Տխուր է, մտահոգիչ, որ երիտասարդների փաստարկներին, թե Արայիկ Հարությունյանը տապալել է իրեն վստահված ոլորտը Փաշինյանը հակադարձում է՝ ինչի՞ որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի։ Սա վարչապետին ոչ հարիր պատասխան էր, շատ թույլ փաստարկ: Այստեղ տեղին է հիշել Վանո Սիրադեղյանի ժամանակին պաշտոնյաներից մեկին տված գնահատականին՝ աղյուսն էլ է ազնիվ: Ենթադրենք Հարությունյանն ազնիվ է, հետո՞: Մի՞թե ազնիվը չի կարող հակահայ քայլեր ձեռնարկել կամա կամ ակամա կամ տապալել իրեն վստահված ոլորտը:
Ինչ վերաբերում է Փաշինյանը պնդմանը, թե իրենց կառավարությունն ամենաազագայինն է, ապա ասենք, որ ազգային կառավարության օրոք որեւէ մեկը չի համարձակվի քաշքշել կաթողիկոսին, պատարագ խանգարել, Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցից, Ստամբուլյան կոնվենցիային կողմ արտահայտվել եւ փորձել այն վավերացնել, բուհերից դուրս մղել հայրենն ու հայոց պատմությունը, հսկայական գումարներ անհասկանալի բեմադրություն իրականացնելու համար եւ ամենակարեւորը՝ հայտարարել, թե սատանիզմի հիմքով Հայասոտանում ներկայացումներ չեն արգելվելու:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո