Պետք է ավտոկայանատեղիի տուրքը բարձրացնել. փոխվարչապետի խորհրդական
Քաղաքապետարանի հետ զուգահեռ և միասին հիմա մշակում ենք խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք էլոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային համակարգի խնդիրներին:
«Խոսքը սկզբունքորեն նոր մոտեցումների մասին է. խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, և խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ ավտոկայանատեղիի տուրքի բարձրացումը հարցի լուծում է, նա պատասխանեց, որ ոչ մի առանձին միջոցառում լուծում չէ: Ըստ Էլոյանի՝ վտանգավոր տենդենց է, երբ խոսվում է ավոտկայանատեղիների ավելացման մասին: «Լուծումն այն է, որ պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մի քշեք մեքենա: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը»,- ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո