Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Այն ժամանակ, երբ վարչապետ Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին, որոնց դեմ Թուրքիան իրականցրել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական օպերացիան:
Բողոքի ակցիաներն այնուամենայնիվ չեն խոչընդոտել կողմերի հանդիպմանը: Նրանք մասնակցել են թուրք-հունգարական մարտավարական խորհրդի նիստին և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:
Էրդողանը ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել սպառնալու ԵՄ-ին բացել սահմանները փախստականների դեմ, եթե եվրոպական կողմը շարունակի քննադատել Սիրիայի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը:
«Օգնություն կստանանք թե ոչ, մենք ամեն դեպքում կօգնենք մեր հյուրերին, բայց որոշ չափով: Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք բացել սահմանները: Այս մասին ես ավելի վաղ էլ էի նշել: Մենք մեծ ծրագիր ենք մշակել սիրիացիներին օգնելու համար, սակայն մենք չենք կարող այն միայնակ իրականացնել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պիտի նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո