Որոնք են աշխարհի ամենաբարձր 10 շենքերը
Ներկայացնում ենք այս պահի դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքերը.
10. «Empire State Building», Նյու Յորք, ԱՄՆ

Շենքը կառուցվել է 1931թ.: Ճարտարապետներն են Շրիվը, Լեմբը եւ հերմոնը: Բարձրությունն առանց կայմի 381 մետր է: Այն ունի 102 հարկ եւ 6 հազար 500 պատուհան:
9. «Shun Hing Square», Շենչժեն, Չինաստան
Կառուցվել է 1993-1996 թվականների ընթացքում: Ունի ընդամենը 69 հարկ: Շենքի բարձրությունը 384 մետր է:
8. «CITIC Plaza» Գուանչժոու, Չինաստան

Ութսունհարկանի շենքն ունի 391 մետր բարձրություն: Այն կառուցվել է 1997թ.:
7. «International Finance Centre Tower 2», Հոնկոնգ, Չինաստան

Չինաստանի համաշխարհային ֆինանսական կենտրոնի շենքը կառուցվել է 2003թ., ունի 88 հարկ, իսկ բարձրությունն է 415 մետր:
6. «Jin Mao Tower», Շանհայ, Չինաստան

421 մետրոնոց այս շենքն ունի 93 հարկ: 55-88-րդ հարկում գտնվում է Hyat հյուրանոցը:
5. «Sears Tower», Չիկագո, ԱՄՆ

ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն ունի 443.2 մետր բարձրություն: Շենքի ճարտարապետն է Բրյուս Գրեմը: Շինարարությունը սկսվել է 1970թ. եւ ավարտվել 1973թ. մայիսի 4-ին: Այս հսկան ունի 110 հարկ: Մինչ 1994թ.աշխարհի ամենաբարձր շենքն էր:
4. «PETRONAS Twins Towers», Կուալա Լումպուր, Մալայզիա

XX դարի վերջին կառուցվեց աշխարհի ամենաբարձր օդային կամուրջը: 170 մետր բարձրության վրա կառուցվեց երկու շենքերն իրար կապող կամուրջը: Իսկ շենքերի բարձրությունը 452 մետր է եւ յուրաքանչյուրն ունի 88 հարկ: Շենքն էլ կառուցվեց 1998թ. եւ դարձավ աշխարհի ամենաբարձր կառույցը:
3. «Shanghai World Financial Center», Շանհայ, Չինաստան

Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնը կառուցվել է 2008-ին: Չինաստանի ամենաբարձր շենքն ունի 494 մետր բարձրություն:
2. «Taipei 101» Թայբեյ, Թայվան

1.7 միլիարդանոց շենքը շահագործման հանձնվեց 2003թ. դեկտեմբերի 31-ին: Բարձրությունը 571 մետր է: Շենքի վերելակները շարժվում են 63 կմ/ժ արագությամբ: Շենքն ունի 106 հարկ:
1. «Burj Dubai» կամ Բուրջ Խալիֆա, Դուբայ, ԱՄԷ


Բուրջ Խալիֆա (արաբերեն՝ برج خليفة - «Խալիֆայի աշտարակ»), մինչև հունվարի 4, 2010՝ «Բուրջ Դուբայ», երկնաքեր Դուբայում, իր տեսքով նմանվում է պտկաքարի։ Պաշտոնապես բացվել է 2010 թ. հունվարի 4-ին, և վերանվանվել է «Բուրջ Խալիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009-ի սեպտեմբերի 9-ին՝ Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010 թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ 2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ)։
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար