Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Արտաքին պարտքը՝ երբևէ եղած ամենաբարձր դիրքում

168.am-ը գրում է․

«Մինչև վերջերս կառավարությունը բավական պասիվ էր արտաքին աղբյուրներից նոր վարկային միջոցների ներգրավման առումով։ Մի պահ նույնիսկ արտաքին պարտքի նվազում արձանագրվեց։ Իհարկե, դա Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունք էր, բայց այդ հանգամանքը չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից՝ ևս մեկ անգամ խոսելու «թավշյա հեղափոխության» «աննախադեպ» հաջողությունների մասին։

«2019թ. Օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Այս գրառումից ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի արտաքին պետական պարտքը միանգամից ավելացավ 121 մլն դոլարով։ Այն էլ՝ բացառապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Կառավարության արտաքին պարտքը ներկայումս գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր դիրքում։ Բայց այդ մասին, բնականաբար, վարչապետն այլևս գրառում չի անի։ Հատկապես որ, կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Մինչև տարեվերջ սպասվում են արտաքին պարտավորությունների նորանոր համալրումներ։

Արդեն անցած շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկային համաձայնագրերի, որոնց շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել ավելի քան 76,5 մլն եվրո վարկային միջոցներ։ Դոլարային արտահայտությամբ՝ շուրջ 85 մլն դոլար։ Գումարը կուղղվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկից կներգրավվի ավելի քան 36,5 մլն եվրո։ Եվս 40 մլն եվրո կառավարությունը կվերցնի Վերականգնման վարկերի բանկից։ Դրանք կուղղվեն տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք նախատեսված են այս տարվա պետական բյուջեով։ Մի դեպքում՝ կառավարությունը նպատակ ունի ամրապնդել, այսպես կոչված, հարկաբյուջետային կայունությունը, զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները, մյուս դեպքում՝ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ինչ-որ միջոցառումներ։

Անկախ նրանից, թե ինչի համար կծախսվեն այդ գումարներ, մի բան հստակ է՝ նոր վարկային միջոցների ներգրավումը լրացուցիչ բեռ է պետության վրա։ Կառավարության պարտավորությունները, որոնք ամբողջությամբ սպասարկում է պետական բյուջեն, արդեն անցնում են 5 մլրդ դոլարից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ կառավարության արտաքին պարտքը կազմեց 5 մլրդ 31 մլն դոլար, արտաքին և ներքին պարտավորությունները միասին հասան ավելի քան 6 մլրդ 539 մլն դոլարի։

Բայց դա դեռ վերջը չէ։ Առաջիկա երկու ամիսներին այն կշարունակի ավելանալ։ Մինչ տարվա վերջ կառավարությունը նախատեսում է պարտավորությունները հասցնել 6 մլրդ 940 մլն դոլարի։ Այսինքն՝ ավելացնել ևս 401 մլն դոլարով։

Եթե լինի այնպես, ինչպես նախատեսվում է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կմնա արտաքին պարտքի վերաբերյալ ոչ վաղ անցյալում վարչապետի կատարած գրառումից, որը, ըստ ամենայնի, պատահական չէր. այդ գրառումն անելուց Նիկոլ Փաշինյանը հավանաբար արդեն գիտեր, թե ինչ է սպասվում արտաքին պարտքին մինչև տարեվերջ, ու մինչ այդ փորձում էր հերթական անգամ մանիպուլյացնել հասարակությանը, այլապես հետո արդեն ուշ կլիներ։

Սպասվում է, որ տարեվերջին կառավարության պարտավորությունները (խոսքն ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի մասին է) ընդհուպ կմոտենան 7 մլրդ դոլարի սահմանին։ Ու դեռ չհաշված, որ ավելի քան 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը։

Իհարկե, դրանից հետո էլ կառավարությունը նպատակ չունի կանգ առնել։ Հաջորդ տարի ևս այն կշարունակի ակտիվորեն ավելացնել պետական պարտքը։

2020թ. պետական բյուջեով նախատեսվում է արտաքին աղբյուրներից ներգրավել շուրջ 420 մլն դոլար։ Գուցե՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, էական չէ։ Էականն այն, որ խոսքը բավական լուրջ գումարի մասին է, որը պիտի համալրի երկրի արտաքին պետական պարտքը։

Ներգրավվող միջոցները կառավարությունը պատրաստվում է ծախսել երկու հիմնական ուղղություններով. միջոցների մի մասը կգնա նպատակային ծրագրերի իրականացմանը, մյուս մասը կուղղվի ենթավարկերի տրամադրմանը։ Նպատակային ծրագրերի իրականացմանը հատկացվող միջոցները կհասնեն շուրջ 335 մլն դոլարի։ Մնացած գումարները ենթավարկերի տեսքով կտրամադրվեն այն տնտեսվարողներին, որոնք կիրականացնեն պետական նշանակության ծրագրեր։

Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնի չէ։ Բայց այդ նպատակին նախատեսվում է վարկային միջոցներից հատկացնել շուրջ 85-90 մլն դոլար։

Ակնհայտ է, որ ժամանակին ամենախիստ ձևով քննադատելով նախորդներին պարտքային ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու, նորանոր գումարներ ներգրավելու, երկիրը վարկերի տակ դնելու, սերունդներին մեծ պարտքեր թողնելու համար, այժմ Նիկոլ Փաշինյանը նույնն է անում։ Պարզվում է՝ հիմա արդեն վարկերի ներգրավումն ու պարտքերի կուտակումը չարիք չէ երկրի համար։ Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը վստահում է կառավարությանը և համարում է, որ վարկերը կծառայեն իրենց նպատակին։

Կծառայե՞ն վարկերն իրենց նպատակին, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Այս պահին այդպես մտածելու հիմքեր չկան։ Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը նման հիմքեր չի տալիս։ Ավելին, վարչապետի խոսքի ու գործի մեջ մեծ անջրպետ է գոյացել ու շարունակում է գոյանալ։ Ժամանակին մարդկանց ոսկե սարեր խոստանալով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, բայց այսօր արդեն մոռացել է այդ մարդկանց։ Կառավարության անդամների աշխատավարձը կարող է ավելացնել՝ 700-800 հազար, իսկ կենսաթոշակները՝ 3-4 հազար դրամով, կարող է միլիոններ ծախսել ծառայողական մեքենաների թարմացման, առանձնատան վերանորոգման, իր և պետական պաշտոնյաների անհասկանալի արտասահմանյան այցերի վրա, բայց փող չունի հասարակության աղքատ հատվածի սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավելու համար։

Հիմա ինչպե՞ս վստահ լինել, որ նույնը չի կրկնվի նաև վարկերի դեպքում։ Խոստանալն ու չկատարելը միշտ էլ արդիական է եղել։ Արդիական է նաև այսօր»։