Աղքատությունը գլխում հաղթահարել են, մնաց՝ աշխատանք գտնեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած մի նախագծի մասին, իրեն բնորոշ ոճով ընթացքում նորից ծավալվեց, տեղ-տեղ բորբոքվեց և հայտարարեց, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:
«Ասել եմ նախկինում, էլի ուզում եմ կրկնել՝ մարդուն կարելի է հաց տալ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը տարի... բայց հետո, հետո ինչ ա լինելու: Եվ, հետևաբար, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք, սկսած նախակրթարանից, պետք է մեր քաղաքացուն պատրաստենք հենց այս տրամաբանության մեջ, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակն աշխատանքն է, ընդ որում՝ ուզում եմ նաև հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, և այն պետք է նախ գլխում հաղթահարել:
«Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ասել էր Փաշինյանը:
Այդ ելույթից մոտ ութ ամիս անց, փաստորեն, վարչապետի մոտ իրավիճակ է փոխվել աղքատության գնահատման հարցում: Այսօր էլ նա հայտարարում է, թե աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:
Այսինքն, ստացվում է՝ այս ութ ամսում քաղաքացին իր գլխում հաղթահարեց աղքատությունը, հիմա էլ մնում է աշխատանքով հաղթահարի: Իսկ ո՞վ պետք է նրան աշխատանքով ապահովի, և ինչ պետք է անեն նրանք, ովքեր ունակ չեն աշխատելու՝ հիվանդներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Նրանց հանդեպ գոնե պետությունը պարտավորություններ ունի: Ւնչն է ստիպել վարչապետին այսպես փոխել իր դիրքորոշումը աղքատության հաղթահարման հարցում, իսկապես ՀՀ հպարտ և դուխով քաղաքացին հասցրել է այս ութ ամիսների ընթացքում հաղթահարել իր գլխում աղքատությունը, եթե այո, ապա ինչպես: Կա արդյոք վիճակագրություն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո