Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ․ հակամարտությունը նոր թափ է ստանում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի եւ Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի միջեւ առկա հակամարտությունը նոր թափ է ստանում:
Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Երկրում քարտեզագրում չի արվել: Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:
Դրան հաջորդեց Սարհատ Պետրոսյանի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Վերմիշյանի վերոնշյալ մեկնաբամությանը` Պետրոսյանն ասել էր. «Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, հենց իր ղեկավարած կոմիտեում եւ, ենթադրում եմ, տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է, եւ ես կարող եմ դա ապացուցել… Եւ այդ մարդը այսօր կա, վաղը չկա: Ինքը պատահաբար է այդտեղ հայտնվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ երեկ առավոտյան զրուցեց Վերմիշյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է Սարհատ Պետրոսյանի այդ որակումներից: «Լսել եմ, լսել եմ»,-ասաց Վ. Վերմիշյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ պատասխան եք տալու Պետրոսյանին, Վերմիշյանն արձագանքեց. «Պատասխանն արդեն իրավապահ մարմինները կտան, ի՞նչ ասեմ…»: Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ. պարզաբանեց. «Չի բացառվում, չեմ որոշել, հետո կիմանաք»:
«Ժողովուրդ» օրաթերթն օրվա ավարտին էլ Վերմիշյանից փորձեց ճշտել` կողմնորոշվել է արդյոք, կդիմի արդյոք դատարան: Նրա ցասումն արդեն իջել էր, մեղմացել էր ու հրաժարվեց մեկնաբանություններից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո