Մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվին, քան ազատության հռչակմանը. ՀԽ նախագահ
Հիմա որոշակի վախի մթնոլորտ կա, որովհետեւ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարող են ձերբակալել, ոմ չեն կարող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստըի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Եթե սկզբում դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում այդ սլաքները: Սա ձգտում է իր ձեռքում վերցնել իշխանություն, ու ինձ հետաքրքիր չէ՝ նախորդներն այդպիսին են եղել, թե ոչ: Ես տեսնում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնելու»,-ասաց Վազգեն մանուկյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է դիմադրի եւ բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը, քանի որայդպես մենք թուլանալու ենք:
Նա անընդունելի համարեց իշխանությունների «ժողովուրդը մեզ հետ է» փաստարկը: Մյուս փաստարկը, թե «եթե մեզ չսլեք, հները կվերադառնան», Մանուկյանն ասաց. «հինը երբեք չի վերադառնալու»:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե նոր եկածներն ավելի ժամանակակից են, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ երիտասարդների մեծ մասը մնացել է 1990-ականների գաղափարների մեջ: Աշխարհը հիմա ուրիշ տրենդներ ունի»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո