Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի. «մեղավորը» Ամանորի տոներն են
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին:
Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ այս տարի որոշվել է զորակոչն սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում ոչ աշխատանքային օրերի հետ կապված:
Իսկ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից:
Փոխնախարարը եւս մեկ նորություն հայտնեց. «Առաջարկել ենք եւ շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներից, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:
Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված իրենք առարկություն ունեն եւ չեն պատրաստվում համաձայնել այս տեղքով որոշման ընդունմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումն ընդունել առանց այդ հավելվածի, իհետագայում հավելվածը հստակեցնել եւ ընդունել:
Գաբրիել Բալայանն էլ առաջարկեց, որ մինչեւ վարչապետի ստորագրման ներկայացնելը կաշխատեն եւ նոր տարբերակը կներկայացնեն:
Որոշումն այդ ձեւով ընդունվեց:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո