Փոստային ծառայությունների համար վճարվող գումարները կնվազեն. Գործադիրի նոր որոշումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանս¬պորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարած¬քում փաստացի մա¬տուց¬վող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանաչել ՀՀ կառավարության լիազոր մարմին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծավալի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է հենց այդ նախարարությունը: Հարցը ներկայացրեց փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց, որ այս որոշմամբ փոստային ծառայության համար վճարվող գումարը անգամներով կարող է նվազել, քանի որ եթե նախկինում, օրինակ, Երեւանից Մոսկվա փոստային ծառայության համար կազմակերպությունը վճարում էր ողջ տարածության համար, հիմա վճարելու է միայն ՀՀ տարածքով անցնող հատվածի համար. «Տնտեսվարողները հնարավորություն են ունենալու դիմել ՊԵԿ եւ գումարները հետ ստանալ»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճշգրտեց, որ խնդիրը վերաբերում է միայն այլ երկրից Հայաստան փոստի, բեռների փոխադրմանը, երբ ՀՀ-ն շահութահարկի մասով հարկելու է միայն իր տարածքում գործունեության համար: Անանյանը հավելեց, որ այս դրույթը կիրառվելու է նաեւ 2018-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած փոխադրումների համար, այսինքն հետադարձ ուժ է ունենալու:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո