«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել». դասախոսները միացել են ուսանողների պահանջին
Նախ պետք է հանրային լսումներ անել, քննարկումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ստեղծել, ոչ թե տեղից վեր կենալ, երազ տեսնել ու դրա մասին պատմել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆակուլտետում դասադուլ կազմակերպողներից Գեւորգ Գյուլումյանը:
Հիշեցնենք, ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ, ինչը նախատեսված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով:
«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել, նա պետք է հաշվի նստի ուսանողության եւ մասնագիտական խորհրդի հետ, ինչը չի արվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա նախազգուշական ակցիա է, որը տեւելու է 1-2 ակադեմիական ժամ:
«Այո, մեր դասախոսները մեզ հետ համամիտ են»,-ասաց Գյուլումյանը:
Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ ուսանողների նախաձեռնությունը տեղին է եւ ուղղված է հայերենի շահերի պաշտպանությանը:
Դիտարկմանը, որ նախարարության փաստարկն այն է, որ հայոց լեզուն, գրականությունը երեխան ուսանում է դպրոցում եւ կարիք չկա պարտադիր այն անցնել նաեւ բուհում, Պետրոսյանը նկատեց, որ անկախության տարիներին դպրոցում ուսման որակը բավարար չի կարելի համարել. «Եթե որոշում են հանել այդ առարկաների ուսուցման պարտադիր լինելը եւ թողնել միայն բանասիրական ֆակուլտետներում, նախ պետք է դպրոցներում բարձրացվեր կրթության որակը, որպեսզի բուհ ընդունվող դիմորդը ունենար հայոց լեզվից եւ հայոց պատմությունից բավարար գիտելիքներ»: Այդուհանդերձ, դասախոսը նկատեց, ր երբ դիմորդը նախապես պարապում էր ընդունելության քննությունների համար, ապա հայոց լեզվից եւ պատմությունից բավարար գիտելիքներով են բուհ գալիս»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո