Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Մամուլ

Եթե Սերժ Սարգսյանին նստացնելու առիթ ունենար, վաղուց նստացրել էր․Աշոտյան

«Հրապարակ»-ը գրում է․

«Նախորդ շաբաթ մենք զրուցել էինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին «հայտնությանը» ՀՀԿ դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը, որտեղ նա որոշ մտքեր էր արտահայտել։ Օրինակ՝ ասել էր, թե ինքը երբեք իր որոշումը չի փոխում։ Աշոտյանը մեզ հետ զրույցում համոզիչ չբացատրեց, թե ինչպես է վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին հայտարարած, հետո այդ հայտարարությունից հրաժարված Սերժ Սարգսյանը համարվում որոշում չփոխող։ ՀՀԿ փոխնախագահը ստիպված հարվածն իր վրա էր վերցրել՝ ընդունելով մեղքը, որ նաեւ ինքն է համոզել Սարգսյանին, որ նա անփոխարինելի է, վերջինս էլ որոշել էր փոխել իր որոշումն ու չհավակնելով հանդերձ, երրորդ անգամ հավակնել երկրի ղեկին։ Մենք ներկայացրել էինք հարցազրույցի առաջին մասը, այժմ ներկայացնում ենք երկրորդը։

- Պարոն Աշոտյան, փաստորեն, այդ Դո՞ւք էիք, որ Սերժ Սարգսյանին համոզում էիք, թե ինքն անփոխարինելի է, եւ, ըստ էության, Դուք Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնեցրիք՝ նա փոխարինվեց։

- Գիտե՞ք, փոխարինելի եւ անփոխարինելի եզրույթների շուրջ կարելի է երկար եւ առանձին վիճել․ չկա անփոխարինելի մարդ՝ բառի ֆիզիկական իմաստով, բայց կա անփոխարինելի քաղաքական կերպար, հատկապես ղեկավար՝ ճանապարհ անցած, որը, այնուհանդերձ, անփոխարինելի է իր ֆունկցիոնալությամբ, ոչ թե իր դեմքով։ Եվ այսօրվա վիճակը, երբ որ Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերներն ահագնանում են ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ արցախյան հակամարտության կարգավորման, ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, ցավոք սրտի, վկայում են, որ այս ժամանակահատվածում՝ 2018-2019, որտեղ կանխատեսելի էին այս գեոպոլիտիկ շարժերը, կանխատեսելի էին արցախյան բանակցությունների շուրջ Հայաստանի պարանոցի վրա օղակ դնելու եւ սեղմելու վտանգները, Սերժ Սարգսյանն անփոխարինելի կարող էր լինել։ Եվ եթե նա մնար, այսպես չէր լինի ո՛չ բանակցային գործընթացը, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների վիճակը, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունն այն քաղաքական մարտահրավերներին, որ այսօր երկու պետություններն ունեն։ Հետեւաբար, երբ որ ասում ենք՝ անփոխարինելի էր, ոչ՝ փոխարինելի էր, ցանկացածին ցանկացածով կարելի է փոխարինել, իսկ գործառնակա՞ն իմաստով։

- Գործառնական իմաստով մենք այս պահին դեռ հստակ վտանգներ չենք տեսնում ո՛չ Արցախի մասով, ո՛չ մյուս հարցերում, դրանք դեռեւս հիպոթետիկ վտանգներ են, մյուս կողմից՝ եթե Սերժ Սարգսյանը մնար եւս 5 տարի, մենք գուցե ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացում չէինք ունենա, անվճար բուժօգնություն չէինք ունենա, ձեր օլիգարխների քանդած ճանապարհների նորոգում չէինք ունենա։

- Տեսեք, Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմքում տրամաբանության մեջ ընկած է եղել գալիք բարդ ժամանակահատվածներում անվտանգային մարտահրավերները չեզոքացնելու իր լավագույն կարողությունների գործածումը երկու հայկական պետությունների համար։ Նա Ղարաբաղի խաթր է դրել, Ղարաբաղի խնդրի խաթր է առաջադրվել։ Եվ էսօրվա վիճակը, որ ասում եք՝ տեսանելի չի, շատ տեսանելի է։ Երբ որ ցունամի է բարձրանում, ու Դուք դղրդոցը զգում եք ու հեռվից ալիքը տեսնում եք, անպայման չի՝ էդ ալիքը գա բակ, կներեք բառիս համար, Ձեզ Ձեր բնակարանում չափալախի, որ Դուք ասեք՝ վտանգը եկել է։ Ասում եք՝ վտանգ չկա՞, ո՞նց չկա։ Առաջին անգամ բանակցային գործընթացի պատմության մեջ Հայաստանը մնացել է մենմենակ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում։ ՀՀ նոր իշխանությունների ոչ մի նախաձեռնություն սատարման չի արժանացել համանախագահների կողմից։ Ավելին, անգամ ռազմավարական դաշնակցի հետ բանակցությունները փակուղի մտնելու թեզը հաստատելու համար ԱԳ նախարարը բերում է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը։ Բանակցային գործընթացում չի հիշատակվում այլեւս ե՛ւ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ե՛ւ այս իշխանությունների հանրային ելույթներում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Պիտի անպայման, Աստված մի արասցե, ադրբեջանական հրթի՞ռ պայթի Հանրապետության հրապարակում, որ նոր հասկանանք․․․

- Բայց պայթեց, հենց ձեր իշխանության օրոք՝ 2016-ի ապրիլին՝ իր ծանր հետեւանքներով։

- Ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում։ Եթե ուզում էիք ապրիլյան պատերազմ չլիներ, զիջեիք բանակցային գործընթացում, համաձայնեիք ադրբեջանցիների հետ, եւ պատերազմ չի լինի։ Հիմա էլ դա կարելի է անել։ Բայց արդյոք դա՞ է հայ ազգի գոյատեւման բանաձեւը՝ համաձայնել ադրբեջանցիների հետ՝ վախենալով պատերազմից։

- Պարոն Աշոտյան, մեզ տարիներ շարունակ կերակրել են «Ղարաբաղի խաթր» ձեւակերպումներով, թեզերով, որի արդյունքում կերակրողները կշտացել են, իսկ ժողովուրդը մնացել է սոված։

- Շատ հուզիչ ձեւակերպում տվեցիք՝ ժողովրդի սոցիալական վիճակն իրականում ծանր է եղել, այսօր էլ չի բարելավվել․ ֆիքսենք սա։ Իսկ Ղարաբաղի թեզով՝ այո, մենք ունենք այդ խնդիրը։ Այդ խնդրի տակ վերջին 30 տարվա մեջ ով ինչ ձեռք է տաքացրել, Աստված ու Հայաստանի, հուսով եմ, մի օր անկախ դատավորները թող լինեն իրեն դատավոր։ Բայց երբ որ մի ատամը կարիես է լինում, փչանում է, չեն ասում՝ ամբողջ ատամնաշարը փոխիր։ Եղե՞լ են հիվանդ ատամներ, այո, եղել են։ Եղել են մարդիկ, որոնք այս ընթացքում ձեռքեր են տաքացրել, այո։ Բայց դա չի կրել համակարգային բնույթ։

- Եվ Դուք չեք կտրել այդ տաքացրած ձեռքերը։

- Էդ տաքացրած ձեռքերի ու փչացած ատամների մի մասը կա՛մ լոյալ է այլեւս Փաշինյանին, կա՛մ աջակցել է Փաշինյանին, առայսօր էլ աջակցում է, եթե Դուք այդպես եք կարծում։ Բա եթե ձեռքը վատն էր, ինչո՞ւ եք տարել կպցրել քո մարմնի վրա։

- Ի դեպ, Սերժ Սարգսյանը խոստացել է խոսել մոտ ապագայում։ Հայտնի՞ է, թե ինչ ձեւաչափով է խոսելու, էլի հավաքելու է իր յուրային լրատվամիջոցներին եւ ասի իր նախընտրած տեքստը՝ իր ցանկացած խմբագրմա՞մբ, ինչպես միշտ է եղել, թե՞ ավելի բաց ձեւաչափ է ընտրելու, ինչպես հարիր է նոր Հայաստանին։

- Լոկ ժամանակի սղության պատճառով ես կշրջանցեմ այն կշտամբանքները, որոնք Դուք փաթեթավորեցիք Ձեր հարցում, եւ կանցնեմ բուն բովանդակությանը։ Կշտամբանքներդ տեղին չէին։ Էդ ինչո՞ւ չեք բողոքել, որ Նիկոլ Փաշինյանը գնում՝ էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս «Սիվիլնեթին» եւ «Ազատությանը», դրանք իր յուրայի՞ն ԶԼՄ-ներն են․․․

- Նիկոլ Փաշինյանը նաեւ պարբերաբար ասուլիսներ է տալիս բոլոր ԶԼՄ-ների համար։

- Կոմունիկացիոն մշակույթի փոփոխություն է տեղի ունեցել, ակնհայտ է, եւ այդ փոփոխությունից անմասն չի մնացել նաեւ Սերժ Սարգսյանը։ Իսկ կոնկրետ ժամկետի եւ ձեւաչափի հետ կապված՝ պետք է ասեմ, որ վերջնական որոշում չկա։ Բայց ձեւաչափը կլինի մաքսիմալ հասանելի, ժամկետները կլինեն մաքսիմալ իրատեսական։ Սերժ Սարգսյանը մշտապես պատրաստ է խոսել։ Արդյոք հասարակությունը լիարժեք պատրա՞ստ է իրեն լսելու։

- Հասարակությունը պատրաստ էր իրեն հեռացնելու եւ հեռացրեց, ուրիշ ի՞նչ լսի։

- Բա, եթե հեռացրեց, էս մեկուկես տարի է՝ ինչո՞ւ է հասարակությունը ԶԼՄ-ների շուրթերով ասում, թե երբ է նա խոսելու։

- Ուզում ենք իմանալ՝ ի վերջո, ինչո՞վ էր Սերժը սխալ, եւ ինչո՞վ էր Նիկոլը ճիշտ, եւ նա երբեւէ իր որեւէ սխալ կարո՞ղ է ընդունել, թե՞ ոչ։

- Միանշանակ, Սերժ Սարգսյանն այն աստիճանի ուժեղ քաղաքական գործիչ ու տղամարդ է, որ կարող է ընդունել իր սխալը եւ ընդունել է բազմիցս։

- Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն։ Ի՞նչ եք կարծում, անարդա՞ր չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մերժելով եկավ իշխանության, բայց այսօր նա ազատության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները՝ ձերբակալված։ Մեղքի զգացում չունի՞ Սերժ Սարգսյանն այդ հարցում։

- Տեսե՛ք, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Ռոբերտ Քոչարյանի բանաձեւած «կոնսենսուս-1»-ի կայացումը։ Դա գործարկելու համար օգտագործում են նաեւ այդ՝ խելագարության կանխավարկածին մոտ թեզերը, որ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, որ էս ամեն ինչը պրոյեկտ է եւ այլն․․․․ չի հաջողվելու։

- Հիմա անարդա՞ր է, թե՞ ոչ։

- Անարդար է Ռոբերտ Քոչարյանի նստելը՝ որպես փաստ։

- Իսկ արդա՞ր է Սերժ Սարգսյանի չնստելը։

- Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» մազաչափ կամ աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր, մի կասկածեք։ Բայց անարդար է Ռոբերտ Քոչարյանի նստելը՝ անկախ ամեն ինչից։ Եթե Դուք կարծում եք՝ մի անարդարություն կարելի է բուժել մեկ այլ անարդարությամբ, ապա թողնում եմ Ձեր խղճին անարդարությունների փոխհարաբերությունների կանոնը բանաձեւելը»։