Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի տիկնոջը հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու
Վարդուհի Իշխանյանն այսօր Facebook-ի իր էջում գրառում է արել այն մասին, թե ինչպես են ոստիկանությունից փորձել իրեն հրավիրել բացատրություն տալու հոկտեմբերի 30–ի նույն սոցիալական հարթակում գրառման կապակցությամբ, որտեղ Վազգեն Մանուկյանի կինը դատախազությանը հորդորում էր ստուգել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունը:
«Երեկ՝ նոյեմբերի 5-ին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30–ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։ Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ՚, գրել է Վարդուհի Իշխանյանը։ Նրա գրառման համաձայն, երեկոյան, ժամը մոտ19-ն անց 10-ին, իրենց բնակարանի շեմին նկատել է երկու անծանոթի։ Հարցին, թե ովքեր են, պատասխանել են՝ 6-րդ վարչությունից, և 15 րոպե պահանջել են դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ «Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է, և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։ Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ», գրել է Վարդուհի Իշխանյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո