Ավինյանի խորհրդական Էլոյանին պատկանող ընկերությունը ներգրավված է բոլոր գործընթացներում. Սարհատ Պետրոսյան
Այն ժամանակ, երբ ես քաղաքաշինարարի կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ վերջինս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել սույն թվականի հոկտեմբերի 18-ին` նշելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:
«Ողջ իմ գործունեության ընթացքում ես որպես փորձագետ հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը, և ես կարծում եմ` Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչը կունենա այն մարդը, որը ճարտարապետություն է սովորել»,-հարցազրույցում նշել է Պետրոսյանը:
Անդրադառնալով իր հրաժարականի տեքստում նշած մտքին, թե ինքը` որպես Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող «թայֆայականությունը», և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արձագանքին, որ առաջին անգամ է լսում նման բան, և հրաժարականից առաջ Պետրոսյանն իր հետ հանդիպել է, և վերջինս այս մասին չի բարձրաձայնել, ասաց. «Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել, ասել եմ` կոռումպացվածության հասնող թայֆայականություն: Պատասխանեմ Ավինյանի հարցին. այսօր Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այդ բոլոր գործընթացներում, և դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս դրա մասին իրեն ասել եմ, տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը»:
Ըստ Պետրոսյանի` Ավետիք Էլոյանը նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: «Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,-պարզաբանեց Սարհատ Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուզում է հետամուտ լինել, թե կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, ապա ինքը կարող է հավելյալ փաստեր ներկայացնել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո