«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով. թեման թափ է առել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:
Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ֆրունզի` Մհեր Մկրտչյանի եղբորորդի, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դիմել է «ամենանախարար» Արայիկ Հարությունյանին` շեշտելով` մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել: «Է՞ս է Ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, եւ մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը»:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի խոսքով. «Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են»: Նախարարից այլ մտավորականներ էլ են դժգոհել:
ՀՅԴ երիտասարդական թեւն է նրանից հրաժարական պահանջել` մինչեւ հինգշաբթի ժամանակ տալով: Նախարար Հարությունյանն ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: ԶԼՄ-ներին ասել է. «Նման հարց օրակարգում չկա»:
Թեման այնքան թափ առավ, որ վարչապետ Փաշինյանը խնդրին անդրադարձավ ֆբ եթերում: «Հայաստանում նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ եթե ինչ-որ մեկը ստեղծագործական քառակուսիից դուրս աշխատանք է անում, կպցնում են` սատանիստներ են»- ասաց Փաշինյանը` հարցնելով` իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է:
«Ի՞նչ անենք այդ մարդկանց, թույլ չտա՞նք ՀՀ-ում ապրել: Ներկայացումները գրաքննում ենք… այսպես կամաց-կամաց մենք կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք վառել մարդկանց նրա համար, որ նրանք ճիշտ ձեւով չեն հավատում ինչ-որ ուժերի»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով` Չարենցն էլ գրել է ցենզուրայից դուրս բանաստեղծություններ, այրե՞նք դրանք: Միտքը, ըստ նրա, չպետք է կաղապարել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո