Ատամնաբույժը դաժանաբար է վարվել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի հետ (տեսանյութ)
Ղազախստանում տարածվել է տեսանյութ, որում ատամնաբույժը դաժանաբար է վարվում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ղազախական inAktau պորտալից:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է մայրը երկու երեխաների հետ մտնում ատամնաբուժարան: Սկզբում մայրը փորձում է որդու հետ պառկել ատամնաբուժական աթոռի վրա, սակայն ատամնաբույժի և բուժքրոջ հետ խոսելուց հետո դուրս է գալիս սենյակից:
Ատամնաբույժի հետ սենյակում միայնակ մնալով՝ երեխան սկսում է լաց լինել, սակայն ատամնաբույժը երեխային հանգստացնելու փոխարեն փորձում է ուժի դիմել: Նա վերցնում է փոքրիկ այցելուին և ուժով նստեցնում բազկաթոռի վրա, այնուհետև ինչ-որ իր է վերցնում և դրանով փորձում երեխային սպառնալ: Այս ամենը տեղի է ունենում երկու բուժքույրերի աչքի առջև, որոնք չեն էլ մտածում խոչընդոտել գործողությանը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին ղազախական Ակտաու քաղաքում: Ատամնաբուժական կլինիկա այցից հետո երեխայի մայրն ատամնաբույժի դեմ բողոքով ոստիկանություն է դիմել:
Նոյեմբերի 2-ին ատամնաբույժը ներողություն է խնդրել՝ փորձելով պարզաբանել իր գործողությունները:
«Երևում է, թե որքան ուժգին եմ ցնցել երեխային: Ես նրան չեմ ծեծել, սակայն ուժգին ցնցել եմ: Մի փոքր վախեցնում էի, որպեսզի երեխան նստեր ատամնաբուժական աթոռին: Այդ ամենն արվել է նրա ատամը հեռացնելու նպատակով: Ես ոչ ոքի վատը չեմ կամենում: Ես ի սրտե ներողություն եմ խնդրում ժողովրդից, երեխայի ծնողներից և հարազատներից»,- ասել է ատամնաբույժը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո