Պետությունն իրավունք չուներ խրախուսելու փողոցային, անհայտ ծագման ակցիա. ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր
Այսօր սահմանամերձ համայնքներում երեխաները երազում են գոնե մեկ տիկնիկային ներկայացում տեսնել: Պետությունն իրավունք չուներ փողոցային, անհայտ ծագման ակցիա խրախուսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի և մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման՝ հասարակության կողմից չընդունվելուն:
«Կարծում եմ միջոցառման առաջնահերթությունը տվել է Կառավարությունը՝ համապատասխան նախարարությունը: Ես չեմ կարող ասել, թե ինչու է առաջնահերթություն տրվել և ինչով է պայմանավորված սա: Նոր եմ վերադարձել Հայաստան, դեռ չեմ հասցրել հանդիպել և քննարկել հարցը»,- ասաց նա:
«Իմ գնահատմամբ՝ չարժեր ոչ մի կոպեկ ծախսել միջոցառման վրա: Եթե դա ակցիա էր, ապա պետք է անեին իրենց միջոցներով, կամ՝ չանեին: Իսկ եթե գնահատեմ 2.7 մլն դրամ հատկացնելը նրանց, պետք է ասեմ, որ կրթության և մշակույթի ոլորտում մեծ ներդրումների կարիք կա»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանն ու նպատակին՝ Հովսեփյանն ասաց, որ նպատակն իր համար անհայտ է և առաջնային ուզում է հասկանալ, թե որպես մարզիկի՝ կենսագրական ֆիլմ է, թե որպես սեռական փոքրամասնության:
Հովսեփյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր ենք մենք գնում այդ ամենի լուսաբանմամբ, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է պետության ամենաֆինանսատար հատվածից նման ֆիլմեր և միջոցառումներ ֆինանսավորվում:
«Իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և՛ գործով, և՛ խոսքով նշում է ազգային արժեքների և ավանդական ընտանիքների մասին: Ես դեռ չեմ հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, որպեսզի հասկանամ այս ծրագրերի նպատակը: Փաստացի այս տարվա հիմնական ֆինանսավորվող ծրագրերը եղել են հանրության մեծամասնության կողմից անընդունելի: Ի՞նչն է պատճառը, որ այդ թեմաներն են վերհանվում: Կպարզաբանեմ, կհասկանամ, թե ինչ դիրքորոշում կա նախարարության կողմից»,- ամփոփեց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 2-ին, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ ուղեկցվելով բախումներով: Ոստիկանությունը միջամտել էր`փորձելով կանխել բախումը: Կար նաև բերման ենթարկված:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո