Ինչո՞ւ Հայկ Մարությանն արձակուրդից չի վերադառնում
Հրապարակը գրում է․ Քիչ առաջ մեզ տեղեկություն փոխանցեցին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել։ Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, նրան գրեցինք Ֆեյսբուքով՝ չպատասխանեց, զանգահարեցինք, պատասխան հաղորդագրություն ստացանք, որ ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ։ Մեր հաղորդագրությանը չպատասխանեց նաեւ «Իմ Քայլի» ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը։
Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր պետք է արձակուրդից վերադառնար, սակայն չի վերադարձել, դիմել է արձակուրդը մինչեւ նոյեմբերի 8-ը երկարացնելու խնդրով։ Մենք տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետը մոտ 20 օր առաջ 10 օրով արձակուրդ գնալու մտադրություն է ունեցել, անգամ ձեւակերպել է արձակուրդը, ապա ինքն իր արձակուրդի հրամանը հետ է կանչել եւ այն վերցրել ավելի ուշ՝ 10 օր առաջ։ Քաղաքապետն արձակուրդն անցկացրել է կնոջ հետ՝ Եվրոպայում, մասնավորապես, Պրահայում, 10 օրը լրանում էր այսօր, բայց նա անհայտ պատճառներով չի վերադարձել։ Ի դեպ, դեռեւս չի ստորագրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դիմումը եւ ասում էին, որ այն կստորագրվի նոյեմբերի 4-ին։
Լուրն արդեն պատրաստ էր, երբ մեզ հետ կապ հաստատեց Հակոբ Կարապետյանը եւ քաղաքապետի հրաժարականի լուրերը բամբասանք համարեց․«Ես ձեզ շնորհավորում եմ, դուք այս տարի քաղաքապետի հրաժարականի մասին հետաքրքրվող հոբելյանական՝ 10-րդ լրագրողն եք»,-փորձեց հեգնել նա։ Ասաց, որ քաղաքապետը արձակուրդ է մեկնել հոկտեմբերի 21-ին, սակայն իրեն հայտնի չէ, որ նոյեմբերի 4-ին պետք է վերադառնար ու երկարաձգել է․ «Վերադառնալու է այս շաբաթվա վերջին, եթե նույնիսկ երկարաձգել է, դա չի նշանակում, որ հրաժարական է տվել»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո