Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիեւի հայտարարություններին. Արմեն Աշոտյան քննադատեց վարչապետին
Նիկոլ Փաշինյնանը ավաղ չի տիրապետում արցախյան կարգավորման ողջ փաթեթին: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այն մեծամտությունը, գոռոզությունը, որով Նիկոլը լծվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, այն անկայունությունը, անլրջությունը,ո սրով նա վերաբերում է սեփական խոսսքին եւ ամեն մի ելույթից հետո ստիպում է արտաքին գործերի նախարարին կամ պաշտպանության նախարարին կապված թեմայից մաքրել իր հետեւից, իհարկե, դրա վկայություններից մեկն է»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` հանրությանը հետաքրքիր չէ, թե ինչու է Փաշինյանն ազատել իր անվտանգության ծառայության պետին, այլ հետաքրքիր է, թե ինչ է քննարկում Հայաստանի իշխանությունները Արցախի խնդրի լուծման մասին: Ավաղ երեկվա եթերից միակ եզրակացությունը, որ պետք է անենք, այն է, որ ոչ մի կոնկրետ մոտեցում, որեւէ հստակ որդեգրված քաղաքականություն, որեւէ հստակություն ՀՀ Կառավարության կարծիքների, դիրքերի մասին Արցախյան հարցում չհնչեց: Սա ամենամեծ բացթողումն է եւ վստահ եմ` սա արվել է դիտավորյալ, որովհետեւ այն համատարած մանիպուլյացիաները, որ անում է Փաշինյանը եւ իր թիմը տարբեր հարցերի շուրջ, ավաղ չի շրջանցել նաեւ Ղարաբաղը»:
Աշոտյանի խոսքով` եթե փորձենք հիշել, թե ինչ է վարչապետն ասել Ղարաբաղյան հարցի լուծման սկզբունքների մասին, կամ Հայաստանի իշխանությունների մոտեցման հարցի մասին, ապա չենք հիշի, քանի որ այդ մասին ոչինչ չի ասվել:
«Ամեն լրահոսի հետեւում Փաշինյանը տեսնում է նախկինների ականջները, սակայն ամեն մի քննարկում վերագրել նախկին այսպես ասած ռեժիմին առնվազն ազնիվ չէ, որովհետեւ պետք է ասել, որ Փաշինյանից դժգոհ են ոչ միայն հանրապետականներ»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախկինում արված անհաջող արտահայտությունը, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի 3 ժողովուրդներին, սակայն դրանից հետո հակառակորդ պետության նախագահը ներպետական եւ միջպետական հարթակներում շատ կոպիտ է արձագանքել:
«Բա՞ն ասեց երեկ Նիկոլ Փաշինյանը դրան ի պատասխան: Դուք չե՞ք զարմանում, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը արցախյան հարցում հակադարձում է եթե չասեմ բացառապես մեզ, քան ադրբեջանական իշխանություններին: Ինձ համար շատ տարօրինակ է, որ անպատասխան թողնելով Հայաստանի, Ղարաբաղի, Զանգեզուրի մասին, նա իր եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների, ասեկոսեների մասին եւ փորձում է տպավորություն ստեղծել, որ Բաղդադում ամեն ինչ հանգիստ է: Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիեւի հայտարարություններին, ինչու չես հակադարձում, ոչ դու, ոչ քո արտաքին գործերի նախարարը վերջին ամինսրեին պատշաճ կերպով չեն հետեւել ադրբեջականան քարոզչությանը եւ չեն արձագանքում դրանց»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ ինչքան էլ տարօրինակ լինի, բայց բանակցային գործընթացում դրական դինամիկա կա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո