«Ես չեմ ընդունում դրանք եւ ասում եմ, որ սուտ է». Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻՆ-ում ստուգումների մասին
Մի բան իմացեք հաստատ, որեւէ իրավական խախտում չի կարող լինել, բացառում եմ դա. մնացածը, թող ստուգեն, տեսնենք ինչ կլինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ԱԻՆ-ում Պետական վերահսկողական ծառայության կողմից ընթացող ստուգումներին: Նախարարը նշեց, որ ինքն է վարչապետին խնդրել, որ այդ ստուգումները լինեն:
«Աշխատանքից մարդկանց ենք ազատել կամ մարդու, որը բողոքել է, թե իբրեւ ԱԻՆ-ում տարբեր ուղղություններով խախտումներ կան, այդ պատճառով էլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարի: Խոսքը Փրկարար ծառայության տնօրենի մասին է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ԱԻՆ-ում դժգոհությունների պատճառ է դարձել, որ ինքն իր յուրայիներին է աշխատանքի ընդունում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արդեն ասել է, որ այդ կառույցում բարեկամ աշխատող չունի եւ որեւէ մեկին աշխատանքի չի ընդունել: Փոխարենը՝ աշխատանքի է ընդունել ծանոթների, որոնց ճանաչել է, եւ որոնք ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարել:
«Ասում էին, որ փոխնախարարը քրոջս տղան է, բայց հետո պարզեցին, որ քրոջս տղան չէ: Աշխատանքից ազատվել է ինը հոգի, որոնք ստորագրել են այն փաստաթղթի տակ, 6500 հոգանոց կոլեկտիվում այդքան են ստորագրել, որ իբրեւ կան խախտումներ: Կարծում եմ՝ նրանց մոտ ինքնապաշտպանական բնազդն է խոսել, քանի որ այդ ստորագրողները գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, եւ նրանք կամ պետք է դուրս գային, կամ նրանց հետ մի բան պետք է լիներ, եւ նրանք նախապես նման բան են արել»,- շեշտեց Ցոլակյանը:
Հարցին, թե սպասե՞նք լուրջ չարաշահումների բացահայտման, նա ժպիտով արձագանքեց. «Սպասեք, շատ սպասեք»:
Ինչ վերաբերում է իր աշխատանքի վերաբերյալ ԱԻՆ համակարգում եղած բողոքներին, որոնք նաեւ հասել են վարչապետի աշխատակազմ, նա նշեց. «Խնդիրը վերաբերում է ծանոթներին, բարեկամներին աշխատանքի ընդունելուն, իբր մրցույթները սխալ անելուն: Ես չեմ ընդունում դրանք եւ ասում եմ, որ սուտ է: Մի քանի օրից կավարտվեն ստուգումները»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո