Գաղտնի փաստաթուղթը բացահայտում է ԱՄՆ պետդեպարտամենտի միջամտությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Գաղտնի փաստաթուղթը բացահայտում է ԱՄՆ պետդեպարտամենտի միջամտությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մսնավորապես, նշել է. «Անցյալում Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Համաշխարհային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ ճանաչվել է որպես ցեղասպանության օրինակ: Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ է ընդունել 1975 եւ 1984 թվականներին։ Բացի այդ, նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի վերջին վարչակազմերը բազմիցս փորձեր են ձեռնարկել արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, եւ հաջորդող ամերիկացի նախագահները խուսափել են օգտագործել ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ոգեկոչման հայտարարություններում:
Օրինակ՝ Ռեյգանի վարչակազմը, նախագահ Ռեյգանի կողմից 1981 թ․ նախագահական հռչկագրի հրապարակումից հետո, դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձեւերին:
Ջորջ Հ․ Ու․ Բուշի վարչակազմը դեմ արտահայտվեց Սենատի մեծամասնության առաջնորդ Բոբ Դոլի՝ 1990-ին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանն ուղղված ջանքերին:
Քլինթոնի վարչակազմը 2000 թ․ արգելափակեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը՝ Ներկայացուցիչների պալատի կողմից դրա վերաբերյալ քվեարկությունից րոպեներ առաջ։
Ջորջ Ու․ Բուշի վարչակազմը 2007-ին դեմ արտահայտվեց Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։
2010-ին Օբամայի վարչակազմը դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության բանաձեւին՝ թույլ չտալով, որ այն հասնի պալատի ընդհանուր քվեարկությանը:
Պետդեպարտամենտի գաղտնազերծված «Գաղտնի» փաստաթուղթը, թվագրված 2000 թ․ հոկտեմբերի 2-ին, բացահայտում է, որ 2000 թ․ ԱՄՆ կառավարությունն արգելափակել է Ներկայացուցիչների տան թիվ 596 բանաձեւի ընդունումը, երբ երկրի նախագահը Բիլ Քլինթոնն էր, իսկ պետքարտուղարը՝ Մադլեն Օլբրայթը։ 2000 թ․ հոկտեմբերի 3-ին թիվ 596 բանաձեւը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից 24 կողմ, 11 դեմ եւ 2 ներկա ձայների հարաբերակցությամբ։
«Գաղտնի» փաստաթուղթը պարունակում է երկու նամակ՝ առաջինը պետքարտուղար Օլբրայթի կողմից ուղղված Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Իփեքչիին․ երկրորդը՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմ Փիքերինգից ուղղված ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի նախագահ Դիք Սոլոմոնին։ Ներածական գրառման մեջ, նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների գծով պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեստանովիչն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնին, որ Փիքերինգը եւ Սոլոմոնը «ակնհայտորեն այն գործարքի մի մասն են, որը մենք փորձում ենք իրականացնել՝ կանխելու Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը։ Ես այսօր դրանք քննարկեցի ՎՕ-ի [արտգործնախարար Վարդան Օսկանյան] եւ Վան Գրիգորյանի [Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ] հետ։ ՎՕ-ն դրականորեն էր տրամադրված, սակայն ասաց, որ չի կարող խոսել ՌՔ-ի [նախագահ Ռոբերտ Քոչարյան] փոխարեն, որը հիվանդության պատճառով արդեն տուն էր գնացել։ ՎՕ-ն վաղը կխոսի նրա հետ եւ կստանա նրա արձագանքը․․․»։
Մանրամասները News.am կայքում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո