Ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի
«Ժողովուրդ» օարթերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասել է, թե մեղադրանքի առաջադրումից ավելի քան 1 ամիս անց լուր չունի նախաքննական մարմնից: Ասել է` նպատակը հեռուստաշոուն էր եւ մեկ էլ, որ ինքը երկրից չհեռանա: «Ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ էի գնում: 1200 հոգանոց հարսանիքի քավոր էի, ոչ ավել, ոչ պակաս, փեսացուն` աշխարհի չեմպիոն, նորմալ շրջապատի մարդիկ»,- ասել է նախկին ոստիկանապետը:
Մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որ քրգործը հարուցվել է իր նախկին գործընկերոջ՝ Հովհաննես Թամամյանի ցուցմունքից հետո, ու հենց Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել, Ա. Սարգսյանն ասել է. «Ես հիմա միտումնավոր ոչ մեկի հետ որեւէ կապ չեմ տալի, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում»: Անդրադառնալով մեղադրանքում առկա իրեն ցուցումներ տալու հարցին` Ա. Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի, սա սենց արա, թեկուզ սա է ասել, նա է ասել…»»:
Մանրաամասները՝ «Ժողովուրդ» օարթերթի այսօրվա համարում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո