Այսուհետ պետք է բացառվի իշխանափոխությունը փողոցից. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության երեք բլոկներն են ազգային պետությունը, մրցունակ պետությունը եւ առողջ հասարակությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում նշեց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, իրենց պատկերացմամբ ազգային պետությունն այն պետությունն է, որը խարսխված է ազգային արժեքների վրա, բայց նաեւ գիտակցում է ազգային շահը եւ նախաձեռնող է այդ շահն աշխարհում առաջ մղելու համար. «Մյուս կողմից մենք կարծում ենք, որ պետությունը տնտեսության մեջ մեծ անմիջական դերակատարում չպետք է ունենա: Մենք ազատ տնտեսության կողմնակից ենք եւ համարում ենք, որ պետության դերը տնտեսության մեջ կարգավորող է ոչ թե անմիջական մասնակցի տեսքով»,-ասաց Չալաբյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը պետք է ոչ միայն իր տարածքում կարողանա ազգային շահը ձեւակերպել, այլեւ համախմբի հայաստանակենտրոն ողջ հայությանը:
Չալաբյանի խոսքով, պետք է Հայաստանը դառնա արդյունավետ պետություն. «Դա երկարատեւ խնդիր է. Ի տարբերություն շատերի մենք կախարդական փայտիկ չունենք առաջիկա տարիներին պետք է կարողանանք ստեղծել պետություն, որը կոմպակտ է, որն իր գործառնությունները շատ հստակ է պատկերացնում, կա քաղաքական մակարդակում տարբեր թեւերի հավասարակշռում, որում ժողովրդավարությունը համադրվում է պետության ռազմավարությանխորության հետ: Այսինքն մենք ժողովրդավարության պայմաններում կարողանում ենք իշխանություն փոխել, քաղաքական կուրս փոխել, բայց պետության խորքում կան այն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր իրականացնել անխափան»:
Նրա խոսքով, այսուհետ պետք է բացառվի իշխանափոխությունը փողոցից, դա պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով: Դրան հասնելու համար, ըստ Չալաբյանի կան մի քանի կարեւր տարրեր՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենսդրության բարեփոխումներ, վարչական բարեփոխումներ, կահակոռուպցիոն պայքարՏԻՄ մարմինների ազատության աստիճանի բարձրացում, նաեւ բարեվարքության խրախուսող մեխանիզմներ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո