Եղբորս՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սխալ տեղեկատվություն են տարածում. Կարեն Մխիթարյան
Գնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել, ոչ կոմայից, ոչ էլ կրիտիկական վիճակից դուրս չի եկել: Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պնդեց տուժողի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Շատ սխալ տեղեկատավություն են տարածում, Արան կոմայի մեջ է, իրենք անձամբ Արային տեսել ե՞ն՝ որ այդպիսի բաներ են ասում: Ծայրահեղ ծանր պառկած է, մենք շատ ուրախ կլինեինք, որ իրանց ասածով լիներ՝ կոմայից դուրս եկած լիներ, բայց այդպես չէ: Կարող եք գրել՝ սխալ տեղեկատվություն են տարածում, այդպիսի բան չկա: Մի աչքը դեղերի ազդեցւթյան տակ բացվում –փակվում է, դա ռեֆլեքսորեն է: Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակի ընթացքում կարող է կոմայից դուրս գալ»,-նշեց նա:
Անդրադառնալով քրեական գործի ընթացքին՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ մինչև վերջնական արդյունքները չտեսնի, ոչինչ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ փոխգնդապետը կրիտիկական վիճակից դուրս է եկել:
«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասել էր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
Հոկտեմբերի 30 –ին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո