Սերբ տղամարդը հոգ է տանում 750 շների մասին (տեսանյութ)
Երբ 2008 թվականին Սաշա Պեսիչը փրկեց լքված շների ձագերի, նա անգամ պատկերացում չէր կարող ունենալ, որ մեկ տասնամյակ անց կարող էր արդեն փրկած լինել մոտ 1200 շան կյանք և ավելին` հոգ տանել դրանցից 750-ի մասին, գրում է odditycentral.com-ը:
Սերբիայի բնակիչ Սաշա Պեսիչը հայտնի է դարձել 2015 թվականին, երբ իր մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա կամրջից ցած է իջնում` փրկելու ափ նետված շանը, արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում` միայն «Ֆեյսբուք»-ում գրանցելով 63 միլիոնից ավելի դիտում: Նախքան այդ տեսահոլովակը ոչ ոք չգիտեր, թե ով է նա և քանի շուն ուներ իր խնամակալության տակ:
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ մի քանի լքված ձագերի կյանք փրկելուց հետո Պեսիչն իր կյանքը նվիրել է լքված շներին իր խնամքի տակ առնելուն:
Սերբիայի Նիշ քաղաքի փողոցներից նա հավաքել է 1200 շուն, որոնցից ավելի քան 400-ին որդեգրել են մարդիկ` աշխարհի տարբեր ծայրերից, իսկ ավելի քան 750-ին նա ինքն է վերցրել իր խնամակալության տակ և այժմ աջակցության կարիք ունի:
Տղամարդու խոսքով` 750 շան համար ամսվա կտրվածքով նախատեսված սնունդն արժե մոտ 10 000 եվրո` (11 150 դոլար)՝ չհաշված անասնաբուժական խնամքի, վճարովի աշխատողների և ժամանակավոր կացարանի պահպանման համար ծախսվող գումարը:
Երբեմն որոշ մարդիկ շներ են թողնում իր տան մոտակայքում` վստահ լինելով, որ Սաշան չի թողնի, որ նրանք սովամահ լինեն:
«Մարդիկ հաճախ գալիս են ապաստարան՝ անցանկալի շներին թողնելու, բայց հազվադեպ է պատահում, որ գան պարզապես նրանց շոյելու, սիրելու համար: Շներն էլ կենդանի արարածներ են, և նրանց նկատմամբ պետք է ավելի լավ վերաբերմունք ցուցաբերել»,- ասել է նա:
Տղամարդու խոսքով` նա բազմիցս օգնություն է խնդրել և մշտապես դրա կարիքն է ունեցել, բայց մարդիկ իրեն պարզապես չեն լսում:
Բարեբախտաբար, կենդանիների սիրահարը Սերբիայից դուրս է աջակցություն գտել: Աշխարհի տարբեր ծայրերից ամեն ամիս շատ մարդիկ նվիրատվություններ են կատարում, ինչպես նաև օգնում են մշտական կացարան գտնել շների համար:
Սաշան պնդում է, որ շներից յուրաքանչյուրին անունով գիտի, սիրում է հոգ տանել նրանց մասին և օգնել նրանց մոռանալ լքված լինելու մասին:
Սաշա Պեսիչը դեռ իր երազանքն ի կատար ածելուց շատ հեռու է, բայց տասնամյակ տևած պայքարից հետո նրան հաջողվել է վաստակել աշխարհով մեկ հազարավոր մարդկանց հիացմունքն ու ամենակարևորը` այս ընթացքում իր կողմից փրկված շների երախտագիտությունն ու սերը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո