Անտոնիո Բանդերասը խոստովանել է, որ գաղափար անգամ չի ունեցել, որ Մադոննան համակրել է իրեն (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել է հանրահայտ երգչուհի Մադոննայի՝ 1991 թվականին լույս տեսած Madonna: Truth or Dare վավերագրական ֆիլմին, որտեղ երգչուհին խոստովանում է, որ չնայած այն հանգամանքին, որ Բանդերասն ամուսնացած է, համակրում է նրան, գրում է Fox News-ը:
Հարցազրույցի ընթացքում Բանդերասը խոստովանել է, որ «գաղափար չի ունեցել երգչուհու զգացմունքների մասին» և որ կարող էր հայտնվել նրա մասին պատմող վավերագրական ֆիլմում:
«Մի օր, երբ Լոս Անջելեսում արդեն ավարտում էի «Մամբոյի թագավորները» (The Mambo Kings) ֆիլմի նկարահանումները, նա զանգահարեց ինձ: Հյուրանոցային համարում պատասխանեցի հեռախոսազանգին, ու դա Մադոննան էր: Չէի կարողանում հավատալ»,- հայտնել է դերասանը:
«Ես ցանկանում եմ քեզ մի վավերագրական ֆիլմ ցույց տալ, որում դու նույնպես կաս»,- Բանդերասին հայտնել է Մադոննան:
Դերասանը, իր հաղորդմամբ, նախ շփոթվել, ապա հարցրել է. «Ի՞նչ վավերագրական ֆիլմ: Ինչի՞ մասին ես խոսում»:
Բանդերասի խոսքով՝ Մադոննան հայտնել է, որ իր ցանկության դեպքում կարող են ֆիլմից հեռացնել նրա մասին հատվածները, սակայն դերասանը դժգոհությունների առիթ չի ունեցել:
Աղբյուրը հայտնում է, որ Բանդերասը և Մադոննան 1996 թվականին նկարահանվել են «Էվիտա» (Evita) ֆիլմում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո