Ռուսաստանում գործ է հարուցվել Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակության դեմ
Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել քրեական շրջանակներում որպես Լոտու Գուլի հայտնի Նադիր Իսմայիլովի դեմ, ուրբաթ տեղեկացրել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքի վարչությունում եւ Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Քննության տվյալներով՝ 2009 թվականից մինչ օրս Իսմայիլովը, գտնվելով Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, օգտվելով հեղինակությունից եւ հանցավոր ոլորտում ունեցած ազդեցությունից, իրեն համարել է «օրենքով գող», զբաղվել հանցավոր գործունեության կազմակերպմամբ, ղեկավարմամբ եւ համակարգմամբ Մոսկվա քաղաքում եւ Ռուսաստանի այլ շրջաններում»,- ասել են ՔԿ-ում։
ՔԿ Մոսկվայի վարչությունում հայտնել են, որ 47-ամյա Իսմայիլովի (մինչեւ ազգանունը փոխելը՝ Սալիֆով, որը ազատազրկման վայրերում հայտնի է որպես «Գուլի») հանդեպ բացված է քրեական գործ ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով (բարձրագույն դիրք հանցավոր հիերարխիայում)։
Իսմայիլովը 2017 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ, նա հեռակա ձերբակալվել է դատարանի կողմից, տեղեկացրել են ՆԳՆ մամուլի կենտրոնում։ Իրավապահների տվյալներով՝ այժմ տղամարդը թաքնվում է ՌԴ սահմաններից դուրս։
«Տղամարդը մեղադրվում է Մոսկվայում եւ Տոլյատիում երեք քաղաքացու առեւանգումը կազմակերպելու մեջ՝ դրամ շորթելու նպատակով։ Հակաիրավական հանցանքներ են կատարվել նրա՝ ազատազրկման վայրերում գտնվելու պահին, Ադրբեջանի տարածքում»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
Սալիֆովը, որը համարվում է «Ադրբեջանի գլխավոր մաֆիոզը», իր ազդեցությունն օգտագործել եւ քրեականներին ղեկավարել է Մոսկվայում, Ռուսաստանի տարածաշրջաններում եւ արտասահմանում:
Սալիֆովը հիմա թաքնվում է Կատարում, այնտեղ է փախել Թուրքիայից՝ մյուս քրեական հեղինակությունների կողմից ներկայացվող պահանջների պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ օրենք էր ստորագրել, որը խստացնում է քրեական պատասխանատվությունը քրեական հեղինակությունների եւ հանցավոր միությունների կազմակերպիչների համար: «Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք գրավելու համար» նախատեսվում է 8-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում՝ մինչեւ 5 մլն ռուբլի տուգանքով: Օրենքը բացառում է պայմանական դատապարտման կիրառման հնարավորությունը: Բոլոր այն անձինք, որոնք նախկինում եղել են կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ, բայց դրանից դուրս են եկել կամ իրավապահ մարմինների հետ համագործակցել են հանցավոր գործունեության բացահայտման նպատակով, քրեական պատասխանատվությունից ազատվում են:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո