Էլիզաբեթ 2-րդն ինքնուրույն է դիմահարդարվում և զգեստների ընտրության հարցում լսում է ամուսնու խորհուրդները. հետաքրքիր փաստեր (լուսանկարներ)
«Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակը և զգեստապահարանը» գրքում բրիտանական թագավորական տան դերձակ Անջելա Քելլին հանրությանն է ներկայացրել թագավորական ընտանիքի և մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կյանքի հետաքրքիր դրվագներն ու պատմությունները:
Թագավորական տան դերձակն իր գրքում պատմել էր, թե ինչ ոգևորությամբ էր Էլիզաբեթ 2-րդն ընդունել Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակին Ջեյմս Բոնդի դերակատարի հետ համատեղ մասնակցելու գաղափարը, ինչպես նաև բացահայտել էր, որ բրիտանական թագավորական տան ժառանգների մկրտության զգեստները ներկվում են Յորքշիրի թեյով:
Դերձակի գրքում տեղ են գտել նաև Մեծ Բրիտանիայի միապետի վերաբերյալ այլ հետաքրքիր և անհայտ փաստեր, որոնք ներկայացնում է Insider-ը.
Թագուհուն ողջունելու կարգն այնքան էլ խիստ չէ, որքան մարդիկ կարծում են

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման 2009 թվականին իր ձեռքը դրել էր թագուհու ուսին՝ հակասությունների ալիք բարձրացնելով հանրության և էթիկետի մասնագետների շրջանում: Թեև Նորին Մեծությունը պատասխան արձագանք էր տվել Միշել Օբամայի ջերմ քայլին, շատերի կարծիքով՝ նախկին առաջին տիկինը խախտել էր թագավորական կարգը:
«Իրականում, դա թագուհու կողմից բնական արձագանք էր՝ իր դիմաց կանգնած հիանալի կնոջը հարգանքի և համակրանքի դրսևորման քայլ»,- գրում է դերձակը և հավելում, որ ոչ մի կանոն չի կարող սահմանափակել այդ քայլը:
«Հակառակ հանրության շրջանում տարածված կարծիքի՝ թագուհու հետ ծանոթության ժամանակ հատուկ խիստ կանոններ գոյություն չունեն: Ըստ ցանկության՝ կարող եք խոնարհվել, կամ չխոնարհվել: Բայց, որպես կանոն, մարդիկ խոնարհվում կամ գլուխ են տալիս՝ հարգանքից ելնելով»,- գրում է Քելլին:
Էլիզաբեթ 2-րդը սիրում է ինքնուրույն շպարվել

Թվում է, թե լինելով Մեծ Բրիտանիայի ամենակարևոր դեմքը՝ Էլիզաբեթ 2-րդին պետք է շպարեին պրոֆեսիոնալ դիմահարդարները, սակայն պարզվում է՝ թագուհին սիրում է ինքնուրույն շպարվել, գրում է աղբյուրը:
Անջելա Քելլիի խոսքով՝ թագուհին տարվա մեջ դիմահարդարի կողմից շպարվում է միայն մեկ անգամ՝ հեռուստատեսությամբ ամանորյա ուղերձի ժամանակ:
«Գուցե ցարմանաք, բայց դա տարվա մեջ միակ իրադարձությունն է, որի ժամանակ Նորին Մեծությունն ինքնուրույն չի դիմահարդարվում»,- հայտնում է Քելլին:
Արքայազն Ֆիլիպը թագուհուն զգեստների ընտրության վերաբերյալ խորհուրդներ է տալիս. նա նույնիսկ մի անգամ համոզել է վերջինիս՝ գլխարկը հակառակ կողմով կրել

1998 թվականին Մալայզիա այցելության ժամանակ, երբ նախատեսված էր Էլիզաբեթ 2-րդի այցը «Ազգերի համագործակցություն» խաղերի (Commonwealth Games- «Ազգերի բրիտանական համագործակցություն» կազմակերպության անդամ պետությունների շրջանում անցկացվող մարզական միջոցառումներ) փակման արարողությանը, Քելլին թագուհուն հայտնել է, որ նրա ընտրած գլխարկը «չի համապատասխանում նրան»:
Դերձակն Էլիզաբեթ 2-րդին խորհուրդ է տվել այն շրջած կրել:
Քելլիի խոսքով՝ թագուհին չի համաձայնել գլխարկը կրել այդպես այնքան ժամանակ, մինչև չի ստացել ամուսնու համաձայնությունը:
Մեծ Բրիտանիայի միապետը, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր կիրակի եկեղեցի է այցելում

«Ինչպիսին էլ որ լինի Նորին Մեծության գրաֆիկը, նա շաբաթվա վերջում Վինձոր ամրոց է գնում և ամեն կիրակի այցելում եկեղեցի՝ անկախ այն հանգամանքից՝ քաղաքում է, թե ոչ»,- վստահեցնում է թագավորական տան դերձակը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո