Բաց պայմանագրերի ինստիտուտ. Հայաստանում նախատեսվում է ներդնել պետպատվերով բուժսպասարկումների ֆինանսավորման նոր մեխանիզմ
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետպատվերով բժշկական սպասարկումների ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի համաձայն՝ բուժկենտրոնները ֆինանսավորում կստանան պոստֆակտում՝ պետպատվերի շրջանակում արդեն մատուցված ծառայությունների դիմաց։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այսպես կոչված բաց պայմանագրերի ինստիտուտը ենթադրում է բուժկենտրոնների հետ պայմանագրերի կնքում՝ առանց կոնկրետ գումարների նշման, որոնք նրանք պետք է ստանան պետպատվերով։ Բուժկենտրոնները պետք է բժշկական ծառայություններ մատուցեն իրենց դիմած քաղաքացիներին, որոնց հասնում է պետպատվեր, իսկ արդեն կատարված աշխատանքներից ելնելով նրանք կստանան ֆինանսավորում։
Նախարարի խոսքով՝ առաջին հերթին նախատեսվում է այս մոտեցումը ներդնել այն ոլորտներում, որտեղ չկա ֆինանսավորման պակաս, օրինակ՝ ծննդօգնության ծրագիրը եւ զինծառայողներին բուժսպասարկումների ցուցաբերման ծրագիրը։
Նախարարի խոսքով՝ նման մոտեցումն առաջին անգամ կկիրառվի Հայաստանում, եւ եթե այն արդյունավետ լինի, ապա հնարավորություն կտա անցում կատարել հետվճարային համակարգի՝ մինչ առողջության համատարած ապահովագրությանն անցում կատարելը:
Այժմ, նախարարի խոսքով, պետական միջոցները տարբեր եղանակներով են բաշխվում բժշկական կենտրոնների միջեւ՝ կախված ծրագրերից, որոնց համար դրանք տրամադրվել են: Իսկ, օրինակ, ծննդօգնության դեպքում, բուժկենտրոնը ֆինանսավորվում է ծնունդների թվով, պոլիկլինիկաներում ֆինանսավորումը կախված է սպասարկվող մարդկանց թվից: Շատ այլ դեպքերում բուժկենտրոնները ֆինանսավորում են ստանում շրջանառության եւ կոնկրետ կենտրոնի տեխնիկական հնարավորությունների հիման վրա:
Նախարարը հիշեցրեց, որ այս տարի պետական միջոցները բազմիցս վերաբաշխվել են երկրի կլինիկաների միջեւ (այն կենտրոններում, որտեղ ավելի շատ են դիմել, վերաբաշխել են միջոցների մի մասն այն կենտրոններից, որտեղ ավելի քիչ են դիմել), ինչը դրանց բաշխումն ավելի արդար եւ թափանցիկ է դարձրել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո