Վերացվել են Ա. Բաբյանի՝ ընտանիքի հետ շփվելու միայն տեսակցության սահմանափակումները. հեռախոսազրույցի արգելքը պահպանվում է
Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ռուբեն Մելիքյանը:
«Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։
Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով։ ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո