Հովհաննես Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերևների հետ ծանր խոսակցություն է եղել. ինչու են լռում համակարգում
«Իրատես» թերթը գրում է.
«ԼՀԿ-ի «պասով» իշխանությանը ձեռնտու օրենքը, որով ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավար կարող է լինել 25 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել այդ երկու կառույցներում։
Սակայն եւ՛ ոստիկանները, եւ՛ ԱԱԾ-ականները գերադասում են լուռ մնալ, քանի որ գիտեն «գլխի գալիքը»։ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը բոլորի աչքի առաջ է։
Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրին, Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերեւների հետ ծանր խոսակցություն է եղել, որից հետո Քոչարյանն ինքնակամ որոշել է հեռանալ համակարգից։ Նրան համարում էին ոստիկանության «ծանր հրետանին», որը կարողանում էր համակարգի ողջ «ուղեղային կենտրոնը» առաջ տանել, ԱԺ-ում ոստիկանությանն առնչվող բոլոր օրենքների բացերը ցուցանել ու մշակել։
«Այսպիսի կադրերը շատ չեն, նրանց վրա պիտի դողալ»,- փաստում են համակարգի ներկայացուցիչները, հավելելով, որ կորցնողը Քոչարյանը չէ, քանի որ նա մասնավոր հատվածում ավելի բարձր կվարձատրվի, քանի որ միշտ պահանջված մասնագետ է։
Հարցին, թե որքան ժամանակ են պատրաստվում ոստիկանությունն առանց ոստիկանապետի թողնելու, մեր աղբյուրը դժվարացավ ասել, սակայն փաստեց, որ անկախ օրենքից ու որոշումներից, ոստիկանապետը պիտի լինի համակարգի մարդ, այլապես կտապալվեն աշխատանքները։
Նույն աղբյուրի պնդմամբ, մեծ է հավանականությունը, որ ոստիկանապետի այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ ոստիկանապետ նշանակվի, քանի որ նրա աշխատանքից վերեւներն առայժմ գոհ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո