Ինչ փուլում է բժիշկ Վահագն Համբարձումյանի գործը․ ինչո՞ւ է այդքան մեղմ եզրակացություն տրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է ․
«Հոկտեմբերի 4-ին Ուռուցքաբանության կենտրոնի բռնցքամարտիկ տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել էր վերջինիս քիթը, երբ հորը աշխատանքից ազատելուց հետո բժիշկը պարզաբանման համար մտել էր տնօրենի մոտ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, քիթ կոտրելու տնօրենի քայլն, ըստ էության, արդարացնելով, ասել էր. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է , որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը դատաբժաշկական փորձաքննությունից հետո եզրակացություն է տվել, որ բժիշկ Վահագն Համբարձումյանը թեթեւ վնասվածք է ստացել, այնինչ բժիշկը պատրաստվում է արդեն երկրորդ անգամ վիրահատել քիթը, ավելին` նա նույնիսկ ուղեղի ցնցում է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու են այս մեղմ եզրակացությունը տվել, արդյոք կաշկանդվսծ չէ՝ լինելով առողջապահության նախարարության ենթակա հիմնարկ: «Գործը գտնվում է նախաքննության եւ հետաքննության փուլում, եւ ոչ մի մեկնաբանություն եւ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-ասաց Բիշարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո