Չեմ հավատում, թե իշխանությունները բռնի ուժի կիրառմամբ կբացեն Ամուլսար տանող ճանապարհը, բայց այդ սցենարին ևս պատրաստ ենք. Ջերմուկի բնակիչ
Ոչ միայն Ջերմուկ համայնքի բնակչությունը, այլև բազում հայեր իրենց կամքով, որոշմամբ և իրավունքով Ամուլսարում փակել են հանքարդյունաբերության էջը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով կարծիքներին, թե Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մարել է:
«Պայքարը կանգ չի առել: Մեր վերջին խոշոր ակցիայից հետո, որն ուղեկցվեց ջերմուկցիների դասադուլ-գործադուլով, հասկացանք, որ ունենք բավարար ուժեր` հարցը տվյալ ձևով լուծելու համար, բայց քանի որ մենք կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը և չենք ցանկանում`Հայաստանում ցնցումներ լինեն, դրա համար ակտիվ վիճակն է մի քիչ մարել»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ բնակչության շրջանում դիրքորոշման փոփոխություն, վստահաբար, չկա:
«Բնակիչներս հաստատակամ ենք մեր որոշման մեջ, մենք Ամուլսարի հարցը դիտարկում ենք նույն հարթության վրա, ինչպես Արցախի հարցը, դրանք չենք տարանջատում: Երկուսն էլ մեզ համար հայրենիք են, և Ամուլսարի փրկության ու պահպանության համար մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,-նշեց Ջերմուկի բնակիչը:
Վերջինս, անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, թե Ջերմուկում որոշ անձինք հանդիպումներ են ունենում բնակիչների հետ և տարատեսակ սպառնալիքներով համոզում դուրս գալ Ամուլսարի պայքարից, ասաց, թե այդ անձինք, հավանաբար, նախկին իշխանության ներկայացուցիչներ են:
«Չգիտեմ` ում հրահանգով, միգուցե` սեփական նախաձեռնությամբ: Բայց քանի որ այս պահին հստակ փաստեր չունեմ, անուններ չեմ տա: Մենք կունենանք ապացուցող փաստեր, թե ով, երբ և ինչ է ասել, և կհրապարակենք դրանք»,-ասաց Բունիաթյանը` նշելով, որ հնարավոր փաստերը ներկայացնելու կաշկանդվածություն և վախեր չունեն:
Հարցին` հավանական համարո՞ւ մ է պնդումները, թե իշխանությունները Ամուլսար տանող ճանապարհը կբացեն, և հանքը կշահագործվի ոստիկանության բռնի ուժի կիրառմամբ, և որ ՀՀ նոր ոստիկանապետ կնշանակվի այնպիսի անձ, որը կգնա բռնությամբ ճանապարհը բացելու քայլին, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ պետք է հնին վերադարձ կլինի, և բռնի ուժի գաղափարը նորից կվերադառնա Հայաստան: Ամեն դեպքում, փորձում ենք չհավատալ նման սցենարների, բայց ոչինչ չենք բացառում»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ այդ սցենարին ևս պատրաստ են և չեն նահանջի:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո