ԱՄՆ-ը կկրճատի իր զորակազմը Սիրիայում ընդամենը 100 մարդով
Սիրիայում ամերիկյան զորքերի սահմանափակ զորակազմի թվաքանակը կհասնի 900 մարդու եւ կկրճատվի ընդամենը 100 մարդով։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տվյալներով՝ ներկա պահին ամերիկյան զորակազմի առնվազն կեսը՝ հազար մարդ ընդհանուր թվաքանակով, լքել է Սիրիայի տարածքը։ Մնացած մասը կկրճատվի 250 հոգով, որոնք դիրքեր էին զբաղեցնում Դեյր էզ Զոր շրջանում։ Ընդ որում՝ ԱՄՆ ԶՈւ-ն Իրաքից Սիրիա կուղարկի մի քանի հարուր զինծառայող՝ զրահամեքենաների եւ մի քանի տանկերի ուղեկցությամբ։ Նավթահանքերի պահպանության համար սիրիական Դեյր էզ Զորում որոշվել է մոբիլիզացնել 500 ամերիկացի զինծառայող։
Ըստ թերթի՝ վերախմբավորումից հետո ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կմոտենա 900-ի։ Դա ընդամենը 100 մարդով է քիչ նախկին զորակազմից։
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով ձեռք բերեցին համաձայնագիր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» թուրքական գործողությունը դադարեցնելու մասին։ Թուրքական կողմը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները 120 ժամով, որպեսզի հնարավորություն տա Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատներին դուրս գալ Անկարայի ստեղծելիք 30 կիլոմետրանոց սահմանամերձ անվտանգային գոտուց։
Հոկտեմբերի 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը սկսում է դուրս բերել մոտ հազար ամերիկյան զինծառայողների Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի հարձակման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը լիովին կազմալուծեցին իրենց ռազմակայանը, որը գտնվում էր Քոբանի քաղաքի մոտ (Այն էլ Արաբ)՝ Հալեպից 150 կմ հեռու, ինչպես նաեւ թողեցին Ռաքքու եւ Թաբկու քաղաքները արաբական հանրապետության հյուսիս-արեւելքում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո