Սփյուռքի քանի ներկայացուցիչ է 140 մլն դրամի դիմաց «քայլ կատարում դեպի Հայաստան»
2020 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը շարունակելու համար Հայաստանի վարչապետին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել մոտ 140 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է նպաստել հայության պահպանմանն ու համախմբվածությանը: «Մենք նախատեսում ենք մեզ մոտ ընդունել 13-ից մինչեւ 22 տարեկան 800 մարդու: Նրանք Հայաստանին կծանոթանան բազմակողմանիորեն, կտեղեկանան մեզ մոտ առկա հնարավորություններին, կբարելավեն իրենց հայերենը եւ այլն»,- պարզաբանեց Սինանյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսում են պահպանել ճամբարի ձեւաչափը, ինչը երիտասարդներին թույլ կտա շփվել բնության պայմաններում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո