Օրենսդրական առաջարկներ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին
«Իմ Ձայնը» ՀԿ
Օրենսդրական առաջարկ
«Հայաստանի Հանրապետության Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Սահմանել.
Հայրենիքին Չ/մատուցած ծառայությունների համար.
Դասալիքության կիսալուսին՝ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի շքանշաններ
Սահմանել.
Քաղաքացիական հասարակության դեմ գործած արարքների, հասարակական մթնոլորտի ապականման և ներքին թշնամանքի սերմանման համար.
ա/ Իլզա Կոխի շքանշան
բ/ Ռուդոլֆ Հյոսի շքանշան
Սահմանել.
Համամարդկային ստորության, սուտ մատնության և «դանոսչիկության» գործում բացառիկ նվաճումների համար.
ա/Բրուտոսի շքանշան
բ/ Պավլիկ Մորոզովի շքանշան
Սահմանել
Մասնագիտության ուրացման և մարդկային խղճի բացառիկ արգելափակման համար.
ա/ Մալյուտա Սկուրատովի շքանշան
բ/ Յոզեֆ Մենգելեի շքանշան
Կարող են հավակնել իրավաբանները՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ և իրավապաշտպաններ:
Սահմանել հետևյալ կոչումները.
ա/ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մատնիչ
բ/ Հայաստանի Հանրապետության ժողովրդական մատնիչ
գ/ Հայաստանի Հանրապետության վերազգային մատնիչ
Սույն կոչումներին արժանանալու համար անհրաժեշտ է նվազագույնը 2 սուտ մատնության փաստ՝ վավերացված Հ1-ի կամ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Խրախուսվում է ընկերներին ուրանալը, ծախելը և նախքան վերադասի հրահանգը նրանց դեմ խոսելը։
Սույն օրենսդրական փոփոխությունները կրում են խիստ ժամանակավոր բնույթ, իսկ կոչումների և շքանշանների արժանացածները հետագայում կարող են ենթարկվել քրեական պատասխատավության։
Վերոնշյալ կոչումների և շքանշանների հավակնորդների անունները կարող եք ուղարկել myvoice.am կայքի էլ. փոստին՝ [email protected]։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո