Գազալցակայաններում 1000 դրամի գազ չեն լցնում, ասում են՝ 2000-ից է սկսվում մեզ մոտ
Վարորդներին վերջերս սկսել է մեկ հարց անհանգստացնել, թե ո՞րն է պատճառը, որ գազալցակայաններում 1000 դրամի գազ չեն լցնում:
«Դիմում ենք պատասխանատուներին՝ դուք նման որոշման մասին լսե՞լ եք, որ մտնում եք գազալցակայան։ Մոտդ ունես ընդամենը 1000 դրամ, որ պետք է այդ գումարի չափով լցնես՝ մի 30 կմ վարելու համար, չեն լցնում՝ պատասխանելով, թե՝ մեզ մոտ 2000 դրամից է սկսվում: Սա ի՞նչ խայտառակություն է»,- 168.am-ին իր դժգոհությունը հայտնեց վարորդ Արմեն Մինասյանը:
«Մի տեղ մտա՝ ասացին, թե՝ 1000 դրամի չենք լցնում, մեզ մոտ 2000-ից պակաս չկա, սեփական լցակայան է, տերերն այդպես են ուզում: Ուղղակի 1000 դրամի մեջ խաբելը քիչ է, ձեռք չի տալիս, իսկ 2000 դրամից ավելիի դեպքում լավ խաբում են»,- հավելեց մյուս վարորդը՝ Սերգեյ Հակոբյանը:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի լսել, բայց հատուկ ինչ-որ բան չկա, ուղղակի երևի ժամանակի խնդիր է:
«Դա այնքան քիչ է, ոնց որ կանգնես-ասես՝ երեք լիտր բենզին լցրեք: Տեխնիկական խնդիր չկա, հերթեր են գոյանում, երևի դրա համար չեն ուզում սպասարկել, թե չէ՝ այստեղ ոչ խաբեություն կա, ոչ էլ այլ բան: Իսկ երևույթը, իհարկե, նորմալ չէ, նման է նրան, որ մտնես խանութ, ասես՝ 150 գրամ կարագ տվեք, պատասխանեն, թե՝ չէ, կես կիլոգրամից ավելի չենք վաճառում»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո