Կոչ կանեմ աճպարարություն իրականացնելու փորձեր չանել. Երվանդ Վարոսյանը՝ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին
Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է անում քննիչը, եւ ինչ են նրան հրահանգում, հետագայում էլ երբ անհրաժեշտություն դառնա քննության առարկա դարձնել , ապա որեւէ մեղք կամ պատասխանատվություն քննիչի վրա բարդել չի ստացվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ու տեսակցություններն արգելելը գնահատում է քննիչը։
Ե. Վարոսյանը ՀՔԾ ղեկավարի խոսքի վերաբերյալ միայն 2 հանգամանք մատնանշեց. «Նախ ինձ հետաքրքիր էր շեշտադրումը քննչական ծառայության պետի խոսքում, որ ինքը փորձում է ամբողջ պատասխանատվությունը բարդել քննիչի վրա։ Մատնանշելով՝ թե քննիչն է որոշում, քննիչ է գնահատում անհրաժեշտությունը։ Առաջինը, մենք շատ լավ գիտենք՝ ինչ է անում քննիչը, իսկ ինչ են նրան հրահանգում, եւ հետագայում էլ, երբ անհրաժեշտության դառնա քննության առարկա դարձնել որեւէ մեղք ու պատասխանատվություն, ապա քննիչի վրա բարդել չի ստացվելու։ Երկրորդ հանգամանքն այն է, որ ինձ խիստ զարմացրեց, իր խոսքի վերջում անդրադարձը համաներման ակտին, եւ այն հանգամանքին, որ ձերբակալման պահի դրությամբ կասկածանքը Արսեն Բաբայանի հանդեպ եղել է այնպիսի արարքի, որը ենթակա է համաներման, ինքը պատճառաբանում է, թե համաներման կիրառման համար անձի համաձայնություն է պետք»։
Ե. Վարոսյանն ասաց, որ համաներման կիրառման համար Արսեն Բաբայանին ոչ ոք չի էլ հարցրել, մինչդեռ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է. «Օրինակ՝ արդյոք ինքը ցանկանո՞ւմ է համաներումից օգտվել, թե ոչ։ Որեւէ մեկի մտքով դա չի անցել, իրեն ուղղակի դրել ու ձերբակալել են։ Կոչ կանեմ աճպարարություն իրականացնելու փորձեր չանել։ Եթե ՀՔԾ պետը գոնե ծանոթանար Արսեն Բաբայանին կալանավորելու մասին որոշման բովանդակությանը, ապա ինքն էլ կպարզեր, որ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել նմանատիպ իրավիճակների վերաբերյալ։ Առնվազն խափանման միջոցի ու արգելանքի հետ կապված հստակ դիրքորոշում է արտահայտել, որ եթե առկա է քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք ու կոնկրետ գործը վերաբերել է համաներման ակտի կիրառմանը, ապա անձի նկատմամբ չի կարող որեւէ խափանման միջոց, ազատությունը սահմանափակող արգելանք կիրառվել։ Այս նախադեպն անգամ մեջբերել է դատավոր Ֆարխոյանը, երբ ճանաչում էր Բաբայանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը»։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
Հոկտեմբերի 24–ին Արսեն Բաբայանը կալանավորվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալման որոշումը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար