Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից. Վազգեն Մանուկյան
Երբ նայում ես, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ բան չի համընկնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը
Նրա խոսքով, աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են, բոլոր երկրներում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են:
«Սկսվել են առեւտրային պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի միջեւ: Բոլոր այդ պետություններում վերադարձ է կատարվում իրենց ազգայինին: Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. այստեղ Ռուսաստանը դերակատարությունը կտրուկ բարձրացել է, նոր հարաբերություններ են ստեղծվել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան հարթությունում:
Թվում էր՝ մենք դրա վրա պետք է կառուցենք մեր քաղաքականությունը, որովհետեւ առաջ են գալիս նոր մարտահրավերներ, նոր վտանգներ եւ նոր հնարավորություններ:
Իսկ ինչ է կատարվում Հայաստանում. ես երբեք մեր հասարակությունն այսքան բզկտված չէի տեսել: Իրար նկատմամբ թույնով լցված, արժեքավոր մարդկանց նկատմամբ քայլերով: Օրինակ, Արա Բաբլոյանի դեմ այդ գործը, որ հարուցել են, ուղղակի զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ ինչ-որ ստորակետ սխալ կամ ճիշտ է դրել, դրա պատճառով նրա դեմ քրգործ են բացում: Հանում են Ղարաբաղի պաշտպանության նախարարին, որն իրենց կարծիքով մի նախադասություն ճիշտ չի ասել: Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար արժեքավոր, մեծ ջանքերով մեծ արդյունքների հասած մարդկանց»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա նաեւ հավելեց, որ այս պայմաններում Հայաստանը պետք է լիներ կոնսոլիդացված. «Ոչ թե պետք է գնալ դրսում հայտարարել, թե հեղափոխություն ենք արել, ժողովրդավար ենք: Աշխարհում արդեն ժողովրդավարությունն այն արժեքը չունի, դա արժեք ունի մեր երկրի ներսում: Իհարկե, կարելի է իրավիճակը լավացնել, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել իրենց վարած քաղաքականությունից, ազատվել հեղափոխական փրփուրից: Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, անարժան մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Կկարողանա՞ իշխանությունը դա անել, ես չգիտեմ»,-ընդգծեց Հանրային խորհրդի նախագահը՝ հավելելով, որ դա կախված է նաեւ հասարակությունից, թե նա իր եւ իշխանության առջեւ ինչ խնդիրներ է դնում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար