Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` Հայոց ցեղասպանությունը հաստատող օրինագծի ընդունման համար. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրեւ ցեղասպանություն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիքի մեջ են։ Այժմ՝ իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձեռնարկել է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումը եւ աջակցել է աղքատության մեջ գտնվող եւ պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Ծանրագույն պայմաններում գտնվող մարդկանց օգնող մերօրյա հերոսների ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին։
Պատմական այս քվեարկության պահը հատկանշական է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ «Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկ միլիոն դոլարը հատկացվել է եզդի իրավապաշտպան Միրզա Դինայիին, որը «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների ընթացքում օգնել է Իրաքի եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։
Վարդան Գրեգորյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար