Լոս Անջելեսում հայ գործարարը կրակ է բացել հայերի վրա. կան տուժածներ
Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Royal Fresh խանութի սեփականատիրոջ և քրեական խմբավորման միջև: Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ խմբավորումը, որի անդամները հիմնականում ազգությամբ հայ են եղել, գործարարից 100 հազար դոլար են շորթել՝ նրա խանութի վրա գրելով «վճարիր փողերը»:
Այն բանից հետո, երբ խանութի աշխատողները հեռացրել են գրությունը, խմբավորումն առավոտյան ժամը 8-ին կրկին եկել է խանութի մոտ, բայց այդ անգամ նրանց զենքով դիմավորել է ազգությամբ հայ սեփականատերը:
Նշվում է նաև, որ նա ձեռքին ունեցել է երկու զենք:
Փոխհրաձգության արդյունքում մեկ անձ է վիրավորվել: Ականատեսները նկատել են, որ խմբավորումից մեկ տղամարդ փախուստի է դիմել, բայց հայտնի չէ՝ արդյոք նա վիրավոր է եղել, թե ոչ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար