Նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվելու է Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը
Հարգելի վարորդներ և ավտոմեքենաների սեփականատերեր,
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Համաձայնագրի նոր ձևը՝ իր լրացման հրահանգով, կարող եք գտնել Բյուրոյի կայքում՝ այս հղումով։
Բոլոր վարորդներին և ավտոսեփականատերերին խնդրում ենք նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենաներում, ընդ որում՝ հարկ ենք համարում նշել, որ համաձայնագիրը անհրաժեշտ է տպել մեկ թերթի վրա՝ թղթի մի կողմում տպելով հայտարարագրի դիմերեսը, իսկ մյուս կողմում՝ դարձերեսը (լրացման հրահանգը):
Հիշեցնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ և մատչելի գործընթաց է, այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջինների կողմից որևէ գործողությունների կամ միջամտությունների իրականացմանը կամ վերջիններից որևէ համաձայնության ստացմանը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է միայն վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթևեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ։
Հիշեցնում ենք նաև, որ համաձայնեցված հայտարարագրով հնարավոր է գրանցել հետևյալ պայմաններին բավարարող ավտովթարները՝
1. ավտովթարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
2. ավտովթարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին,
3. ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը,
4․ տուժող վարորդի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը:
Նման պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդները՝
1. որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված ավտոմեքենաները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Այսինքն` առնվազն մեկ լուսանկարում (կադրում) պետք է արտացոլված լինեն վթարված երկու ավտոմեքենաները միաժամանակ:
2. լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրում այն,
3. հայտարարագիրը ստորագրելուց անմիջապես հետո ազատում են ճանապարհի երթևեկելի մասը, որպեսզի չստեղծեն վթարով պայմանավորված խցանումներ,
4. ճանապարհի երթևեկելի մասը վերականգնելուց հետո, բայց ոչ ուշ, քան վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում, մեղավոր վարորդն իր վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղի ունեցած վթարի մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ պատասխանելով վերջինի հարցադրումներին, որոնք կարող են վերաբերել բացառապես համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությանը։
5. ապահովագրական ընկերությանը հեռախոսով տեղեկացնելուց հետո իրենց մեքենաներով հեռանում են վթարի վայրից։
Համաձայնեցված հայտարարագրով վթարների ինքնուրույն գրանցման և դրանով հատուցումների ստացման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքի հղումով ներկայացված բաժնում։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, ինչն էլ ավելի կմեծացնի պարզ վթարների դեպքում վարորդների հարմարավետությունը, գործընթացի մատչելիությունը և արագությունը։ Նշված հնարավորության ներդրման մասին Բյուրոն առաջիկա ամիսներին լրացուցիչ կիրազեկի։
Շնորհակալ ենք համագործակցության համար։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար