Ավստրալիայում շունը պատահաբար այրել է տիրոջ տունը (տեսանյութ)
Ավստրալիայի Ռինգվուդ քաղաքում Արչի անունով ֆրանսիական բուլդոգը պատահաբար այրել է տիրոջ տունը: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տանտիրուհին պատմել է, որ 10 ամսական շանը տանը մենակ է թողել, և իր հեռանալուց չորս րոպե հետո արդեն տանը հրդեհ է սկսվել:
Միջադեպն արձանագրել են տանը տեղադրված տեսախցիկները: Կադրերում երևում է, որ շունը դիվանին խաղում է խորովածի կրակայրիչի հետ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում:
Նշվում է, որ հրդեհը տևել է մոտ 20 րոպե, մինչև դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են այն: Տանտերը լրագրողներին ասել է, որ ինքը բարկացած չէ շան վրա և ուրախ է, որ կրակի հետևանքով կենդանին չի տուժել:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար