Ուղղակի փափուկ աթոռ զբաղեցնողներ կան, որ ԱԺ են գալիս ասել-խոսելու և գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու համար
«Իրատեսը» գրում է. «Խորհդարանական հիմնական ու արտահերթ նիստերից զատ հաճախ եմ լինում Ազգային ժողովում, գուցե պատգամավորներից ավելի: Աննկարագրելի բարդ է խորհրդարանական աշխատանքները լուսաբանող լրագրողի գործը, երբ ինչ-որ հարցի առնչությամբ հարցազրույց է ցանկանում վերցնել, իսկ պատգամավորը «տեղում չէ», «այսօր չի գալու», «արդեն դուրս է եկել», «հանդիպման է» և այլն:
Երևույթը, իհարկե, նոր չէ, նախորդ իշխանությունների ժամանակ էլ էր նույն պատկերը, բայց, փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «իրավիճակ է փոխվել»-ը օրենք գրող մարդկանց վրա չի տարածվել: Ըստ մեր ուսումնասիրության՝ ամենից պարտաճանաչը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն են, անպարտաճանաչը՝ «Բարգավաճ Հայաստանինը»: Իմքայլականները` խորհրդարանի նվիրյալները, համեստորեն, լուռումունջ աշխատում են, ուղղակի փափուկ աթոռներ զբաղեցնողներն ԱԺ են գալիս ասել-խոսելու և գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու համար:
Երևույթի մասին վերջերս նաև սոցիալական ցանցում էի գրել, որ «եթե իմանամ՝ պատգամավորներն ինչի համար են գումար ստանում, կերջանականամ»: Ընկերներիցս մեկը, բյուրեղացնելով միտքս, դրա առավել լավ բանաձևումն էր տվել՝ «եթե պատգամավորներն իմանան՝ ինչի համար են գումար ստանում, կտխրեն»: Առավել քան տխուր էր օրեր առաջ խորհրդարանում արձանագրված պատկերը՝ 132 աթոռ, որից զբաղված էր մոտ տասը միայն: «Բաց դռներ» ծագրերի շրջանակներում խորհրդարան այցելած աշակերտներին և ուսուցիչներին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր այսպես ողջունել. «Նիստերի դահլիճի պատկերը, ցավոք, այնքան էլ ուրախալի չէ»:
Հուսանք՝ ԱԺ նախագահ Միրզոյանը գոնե իր խմբակցության պատգամավորներին կհորդորի պարտականությունները լիարժեքորեն կատարել, անհարկի չբացակայել աշխատանքից ու «սելֆի» անելու փոխարեն օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար