Իրավական անարխիա
«Հրապարակը» գրում է. «Այսօր, երբ բոլորս վրդովվում ենք Եվրադատարանից Հայաստանի հերթական «պարտության» լուրը ստանալով և դժգոհում ենք, որ բյուջեից բազմամիլիոն փոխհատուցումներ են տրվում Հյուսիսային պողոտայի զոհերին, պետք է պատրաստ լինենք, որ մի քանի տարի հետո էլ տրցակներով նման որոշումներ են ստացվելու ոչ թե քաղաքացիական, այլ քրեական գործերով։
Այսօր ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի քննած յուրաքանչյուր գործ, հասնելով Ստրասբուրգ, մի շառաչուն ապտակի տեսքով վերադառնալու է մեզ։ Ընդ որում, նման ճակատագրի են արժանանալու ոչ միայն աղմկոտ գործերը՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Գագիկ Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և մյուսների հետ կապված, այլև ոչ այնքան աղմկոտները՝ տարբեր համայնքապետերին, սանիկներին, նոտարներին վերաբերող։
Ոչ մի Բարձր դատարան չի հասկանա այն դատավորի տրամաբանությունը, որը, չունենալով իշխանության զավթում, իշխանությունը զավթելուն օժանդակելու մեղադրանք է հաստատում և կալանք սահմանում մի անձի նկատմամբ, ում ձերբակալության որոշումը ճանաչել է ապօրինի։ Ոչ մի եվրոպական ատյան չի հասկանա, թե ինչ ապօրինություն է թույլ տվել Ազգային ժողովի նախագահը՝ հայտարարելով Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին, և ինչու է դիմումը մալբրի համակարգ մուտք չանելը քրեորեն պատժելի արարք։
Ինչպես չեն հասկանա այն տանջագին ջանքերը, որ գործադրում են ՀՀ իրավապահները՝ ՍԴ նախագահի դեմ որևէ, թեկուզ աննշան քրեական գործ հարուցելու ուղղությամբ, երբ անգամ ամենաիշխանամետ մարդուն էլ հասկանալի է, որ նախ թիրախն է ընտրվել, ապա հոդվածներն ու գործերը նրան են հարմարեցնում։ Երբ դու լծակների ես տիրապետում «ծովը ծնկիցդ» է թվում, բայց չէ՞ որ գալու է «քարերը հավաքելու» ժամանակը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար