Որոշումը կլինի դաշնակցային. Փաշինյանը՝ գազի գնի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ պարբերականին՝ նշելով, թե ինչպես է Երևանը մտադիր կարգավորել գազի գնի հարցը Մոսկվայի հետ, ինչպես նաև անդրադարձել է վերջերս ի հայտ եկած այլ խնդրահարույց թեմաների:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական դաշնակիցների միջև բանակցությունները հստակ արդյունքների կհանգեցնեն: «Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, դա տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան»,- ասել է Փաշինյանը:
Պատասխանելով հարցին, թե որ գինը չի կոտրի այդ դինամիկան՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դա հաշվարկների հարց է, որոնցով հիմա զբաղվում են: «Որոշումը կլինի դաշնակցային: Մեզ մոտ գազի ներքին գինը չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում: Գնման գինը այլ հարց է: Դա մեծ նշանակություն չունի սպառողների տեսանկյունից: Մեզ համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Մենք պետք է այնպիսի բանաձևեր մշակենք, որ և՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունն արդյունավետ լինի, և՛ գազի գինն արդյունավետ լինի:
Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիների» շուրջ ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-ների կողմից:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ և նախնական պայամանվորվածություն ունենք, որ աշխատելու ենք, որ Հայաստանում առավել արդյունավետ դարձնենք Հարավկովկասյան երկաթուղիների ներդրումային ծրագիրը: Գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք»,- պարզաբանել է վարչապետը՝ հավելելով, որ պայմանագրի վաղաժամ լուծարման նախադրյալներ չի տեսնում:
Մեկնաբանելով ռուսական ORSIS ընկերության՝ զենքի վաճառքի չեղարկման հայցի հայտի պատմությունը՝ Փաշինյանը նշել է, որ դա մրցույթ է, առաջարկի և պահաջարկի հարց: «Մեկնաբանելու ոչինչ չկա: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար մեկ գործընկերն է: Այս առումով մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կա


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար