«Ես թմրամոլ եմ»․ Ստաս Պիեխայի անկեղծ խոստովանությունը
Ստաս Պիեխան չի թաքցնում, որ նա արգելված դեղամիջոցների հետ խնդիրներ ունի։ Թմրանյութերի հանդեպ սերը կարող էր կյանքից զրկել։ Իսկ վերջերս նա կաթված է ստացել։ Բժիշկները հրաշքով են կարողացել 39-ամյա արտիստին կյանքի վերադարձնել։ Այս մասին նա պատմել է НТВ հեռուտաընկերության «Секрет на миллион» հաղորդման եթերում։
Մշտական շրջագայությունների պատճառով մայրը՝ Իլոնա Բրոնեւիցան եւ տատիկը՝ Էդիտա Պիեխան տղային աչքաթող են արել եւ նրա մոտ թմրանյութերի հանդեպ կախվածություն է առաջացել։ Ստաս Պիեխան դրանք օգտագործել է դեռահաս տարիքում։ Սակայն արդեն 5 տարի է, ինչ հրաժարվել է։
«Ես թմրամոլ եմ։ Նախկին թմրամոլներ չեն լինում։ Լինում եմ մարդիկ, որոնք ապաքինվում են եւ ժամանակավոր դադարի մեջ են լինում։ Միեւնույն է 30, թե 50 տարեկան ես։ Միեւնույն է ուղեղիս պաշարը որոշակի է։ Ես կախվածություն ունեմ, - հաղորդման եթերում հայտարարել է երգիչը։ - Ինձ մոտ պոռթկումներ նույնպես եղել են։ Ժամանակավոր դադար նույնպես եղել է, 11 տարի չեմ օգտագործել։ Այնուհետեւ եղավ պոռթկում։ Ես չհասա թմրանյութերի ներարկումային օգտագործմանը։ Սակայն ես ինձ հասցրի հերթական հիվանդանոցը՝ մինչեւ վերակենդանացման բաժանմունք։ Ահա դրանից հետո նոր հրաժարվեցի»։
34 տարեկան հասակում Ստասը սրտի կաթված է ստացել։ Դա տեղի է ունեցել հյուրախաղերի ժամանակ։ Այդ օրը երգիչն իրեն վատ է զգացել եւ ինքն է իրեն ներարկում կատարլ, սակայն վիճակը վատթարացել է։ Մոսկվա վերադառնալուց հետո նա հոսպիտալացվել է։ Նա ասել է, որ առողջության հետ խնդիրներն առաջացել են մի ամբողջ փնջի ֆոնին՝ հաբեր, ալկոհոլ եւ այլն։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար